Հաագայում ակցիա է անցկացվել՝ ի հիշատակ 2014 թ. մայիսի 2-ին Օդեսսայի ողբերգության զոհերի
Նախօրեին Հաագայում Օդեսսայում 2014թ. մայիսյան ողբերգության զոհերի հիշատակին նվիրված ակցիա է անցկացվել։ ՄԱԿ–ի Միջազգային դատարանի դիմաց իրականացված միջոցառումը մեծ թվով մարդ չի հավաքել, սակայն անցորդների զգալի ուշադրությանն է արժանացել. հոլանդացիները, Նորվեգիայի, Իսպանիայի և այլ երկրների քաղաքացիներ կիսվել են իրենց կարծիքներով Ռուսաստանի և Ուկրաինայի իրավիճակների վերաբերյալ, օգնել են վառել մոմերը, որոնք պարբերաբար հանգում էին ուժեղ քամուց։ «Մենք ջանում ենք նման ակցիաներ անցկացնել ամեն ամիս, – նշել է կազմակերպիչներից Նիկիտա Անանևը։ – Մենք մեր պարտքն ենք համարում պահել այդ ահավոր ողբերգության զոհերի հիշատակը և հուսով ենք, որ դրա մեղավորները կպատժվեն օրենքով»։
Հիշեցնենք՝ 2014թ. մայիսի 2-ին Օդեսսայի Կուլիկովյան դաշտում Կիևից ժամանած «Աջ սեկտորի» զինյալները և, այսպես կոչված, «մայդանի ինքնապաշտպանները» այրել են վրանային քաղաքը, որը կազմակերպվել էր դաշնայնացման հանրաքվեի հարցով ստորագրություններ հավաքելու համար։ Այրել են նաև Արհմիությունների տունը, որտեղ թաքնվում էին ցուցարարները։ Արդյունքում՝ 48 մարդ էր զոհվել, ավելի քան 200–ը՝ վիրավորվել։
Հաագայում ակցիա է անցկացվել՝ ի հիշատակ 2014 թ. մայիսի 2-ին Օդեսսայի ողբերգության զոհերի
Նախօրեին Հաագայում Օդեսսայում 2014թ. մայիսյան ողբերգության զոհերի հիշատակին նվիրված ակցիա է անցկացվել։ ՄԱԿ–ի Միջազգային դատարանի դիմաց իրականացված միջոցառումը մեծ թվով մարդ չի հավաքել, սակայն անցորդների զգալի ուշադրությանն է արժանացել. հոլանդացիները, Նորվեգիայի, Իսպանիայի և այլ երկրների քաղաքացիներ կիսվել են իրենց կարծիքներով Ռուսաստանի և Ուկրաինայի իրավիճակների վերաբերյալ, օգնել են վառել մոմերը, որոնք պարբերաբար հանգում էին ուժեղ քամուց։
«Մենք ջանում ենք նման ակցիաներ անցկացնել ամեն ամիս, – նշել է կազմակերպիչներից Նիկիտա Անանևը։ – Մենք մեր պարտքն ենք համարում պահել այդ ահավոր ողբերգության զոհերի հիշատակը և հուսով ենք, որ դրա մեղավորները կպատժվեն օրենքով»։
Հիշեցնենք՝ 2014թ. մայիսի 2-ին Օդեսսայի Կուլիկովյան դաշտում Կիևից ժամանած «Աջ սեկտորի» զինյալները և, այսպես կոչված, «մայդանի ինքնապաշտպանները» այրել են վրանային քաղաքը, որը կազմակերպվել էր դաշնայնացման հանրաքվեի հարցով ստորագրություններ հավաքելու համար։ Այրել են նաև Արհմիությունների տունը, որտեղ թաքնվում էին ցուցարարները։ Արդյունքում՝ 48 մարդ էր զոհվել, ավելի քան 200–ը՝ վիրավորվել։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։