Լրահոս

03.02.2015 08:22


Քաղաքացին դուրս է եկել տնից և չի վերադարձել

Քաղաքացին դուրս է եկել տնից և չի վերադարձել

Փետրվարի 2-ին՝ ժամը 23.10-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (Զ. Շ., 75 տարեկան) առավոտյան ժամը 10.10-ի սահմաններում տնից դուրս է եկել դեպի «Խաչի ձոր» կոչվող տարածք՝ բանջար հավաքելու, և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցները:

Հրշեջ-փրկարարներն սկսել են որոնողական աշխատանքները:

Ժամը 01.23-ին որոնողական աշխատանքները ավարտվել են. քաղաքացին չի հայտնաբերվել:

Այս խորագրի վերջին նյութերը