Հովիկ Աբրահամյանն ընդունել է տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացածի համաձայն ընդունել է տարբեր տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին: Վարչապետը նշել է, որ որոշվել է հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ կառավարությունը քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ բոլոր մարմինների հետ քննարկելու է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, բոլորի համար ընդունելի որոշում կայացնելու նպատակով: Վարչապետը շեշտել է, որ հաշվի են առնվելու ներկայացվելիք կարծիքներն ու առաջարկությունները՝ օրենքի շուրջ առկա խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար: Վարչապետն ընդգծել է, որ կառավարության նպատակը բիզնես միջավայրում հավասար պայմանների ստեղծումն է և գործադիրն անելու է ամեն ինչ, որպեսզի փոքր և միջին բիզնեսը կայանա ու զարգանա: Հանդիպմանը մասնակից տնտեսվարողները և հասարակական կազմակեպությունների ներկայացուցիչները նշել են, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների հետ կապված վարչապետի ներկայացրած առաջարկն ընդունելի է իրենց համար:
Հովիկ Աբրահամյանն ընդունել է տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացածի համաձայն ընդունել է տարբեր տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին: Վարչապետը նշել է, որ որոշվել է հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ կառավարությունը քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ բոլոր մարմինների հետ քննարկելու է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, բոլորի համար ընդունելի որոշում կայացնելու նպատակով: Վարչապետը շեշտել է, որ հաշվի են առնվելու ներկայացվելիք կարծիքներն ու առաջարկությունները՝ օրենքի շուրջ առկա խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար: Վարչապետն ընդգծել է, որ կառավարության նպատակը բիզնես միջավայրում հավասար պայմանների ստեղծումն է և գործադիրն անելու է ամեն ինչ, որպեսզի փոքր և միջին բիզնեսը կայանա ու զարգանա:
Հանդիպմանը մասնակից տնտեսվարողները և հասարակական կազմակեպությունների ներկայացուցիչները նշել են, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների հետ կապված վարչապետի ներկայացրած առաջարկն ընդունելի է իրենց համար:
ՀՀ կառավարություն