Լրահոս

02.02.2015 19:30


ՈՒԵՖԱ-ն արտոնագրման համակարգի սեմինարը կանցկացնի Երևանում

ՈՒԵՖԱ-ն արտոնագրման համակարգի սեմինարը կանցկացնի Երևանում
Փետրվարի 4-ից 5-ը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հյուրընկալությամբ, ՈՒԵՖԱ-ն ակումբների արտոնագրման և ֆինանսական արդար խաղի (Financial Fair Play) սեմինարը կանցկացնի Երևանում: Սեմինարին կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի անդամ 15 երկրների՝ Անդորրայի, Ավստրիայի, Բելառուսի, Վրաստանի, Իսրայելի, Ղազախստանի, Լատվիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Մոլդովայի, Հյուսիսային Իռլանդիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի և Ուկրաինայի ֆուտբոլային գերատեսչությունների ներկայացուցիչները, ՈՒԵՖԱ-ի ադմինիստրատիվ, ՀՖՖ արտոնագրման բաժնի աշխատակիցներ:

Սեմինարի ընթացքում կքննարկվեն ակումբների արտոնագրման և ֆինանսական արդար խաղի հետ կապված վերջին նորությունները, ինչպես նաև ապագա պահանջները, Հայաստանում համակարգի հիմնական բնութագրերը, ապագա զարգացումները և պոտենցիալ բարելավումները:

Այս խորագրի վերջին նյութերը