Գերմանիայի իշխանությունները չեն նախատեսում Ուկրաինային զենք մատակարարել։ Այս մասին, «Reuters»–ի փոխանցմամբ, այսօր հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հունգարիա այցի ընթացքում։
«Գերմանիան Ուկրաինային զենքով չի աջակցելու։ Ես համոզված եմ, որ բախումը չի կարող լուծվել ռազմական միջոցներով», – ասել է նա։ Մերկելի կարծիքով Ուկրաինայի արևելքում անհրաժեշտ է շտապ վերականգնել հրադադարը՝ մինսկյան համաձայնությունների հիման վրա։ Մնիչ այդ էլ ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիսթիան Վիրտցը հայտարարել էր, որ Գերմանիայի դիրքորոշումը Կիևին զենք մատակարարելու վերաբերյալ մնում է անփոփոխ. զենք չի մատակարարվելու։
Մերկել. «ԳԴՀ–ն Ուկրաինային զենք չի մատակարարելու»
Գերմանիայի իշխանությունները չեն նախատեսում Ուկրաինային զենք մատակարարել։ Այս մասին, «Reuters»–ի փոխանցմամբ, այսօր հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հունգարիա այցի ընթացքում։
«Գերմանիան Ուկրաինային զենքով չի աջակցելու։ Ես համոզված եմ, որ բախումը չի կարող լուծվել ռազմական միջոցներով», – ասել է նա։
Մերկելի կարծիքով Ուկրաինայի արևելքում անհրաժեշտ է շտապ վերականգնել հրադադարը՝ մինսկյան համաձայնությունների հիման վրա։
Մնիչ այդ էլ ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիսթիան Վիրտցը հայտարարել էր, որ Գերմանիայի դիրքորոշումը Կիևին զենք մատակարարելու վերաբերյալ մնում է անփոփոխ. զենք չի մատակարարվելու։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։