Ռուսաստանը, Հնդկաստանը և ՉԺՀ–ն քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը
Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը, Սուշմա Սվարաջը և Վան Ին հույս ունեն, որ իրանական միջուկային ծրագրի հարցը շուտով կլուծվի։ Այս մասին նշվում է նախարարների համատեղ հաղորդագրությունում՝ ընդունված Պեկինում հանդիպման ավարտին։
«Նախարարները հաստատել են իրենց աջակցությունը իրանական միջուկային խնդրի՝ քաղաքական դիվանագիտական միջոցներով երկարաժամկետ, համընդգրկուն լուծմանն ուղղված ջանքերին։ Նրանք ողջունել են բանակցությունների երկարաձգումը «վեցնյակի» և Իրանի միջև և հույս հայտնել, որ կողմերը կինտենսիվացնեն դիվանագիտական ջանքերը մոտ ապագայում համընդգրկուն համաձայնության հասնելու համար», – նշվում է փաստաթղթում, որը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Հիշեցնենք՝ 2013թ. նոյեմբերին Ժնևում միջազգային միջնորդների «վեցնյակը» և Իրանը պայմանավորվել են հատուկ համաձայնություն մշակել, որը կերաշխավորի Թեհրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը պատժամիջոցների չեղարկման դիմաց։

Տեղեկացնում է է rosbalt.ru–ն։