Ֆին. փոխնախարար. «ՓՄՁ–ի բողոքին ընդառաջ գնալը կնշանակեր վերացնել այդ դրույթը»
ՀՀ ԱԺ–ն քննարկում է «Շրջանառության հարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինախագիծը, որով Կառավարությունն առաջարկում է ՓՄՁ–ի ապրանքային մնացորդների վերաբերյալ հարկային մարմիններին փաստաթղթաշրջանառության պարտադիր ներկայացման ժամկետը փետրվարի 1-ից հետաձգել մինչև հուլիսի 1-ը:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը հայտարարել է, թե հերթական անգամ ընդառաջ են գնում տնտեսվարող սուբյեկտներին։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրել է. «Օրենքի այդ դրույթի կիրառումն ի՞նչ պատճառով հետաձգվեց»։
–Հետաձգել ենք, որպեսզի խոր և համակողմանի քննարկենք առկա իրավիճակը և հնարավոր ռիսկերը,–ասել է Վ. Միրումյանը,–ոչ թե վերացնում, այլ հետաձգում ենք փաստաթղթավորման դրույթը։ ՓՄՁ–ի բողոքին ընդառաջ գնալը կնշանակեր վերացնել այդ դրույթը։

7or.am