Լրահոս

02.02.2015 17:02


Գալուստ Սահակյան. «Հորդորում եմ ընդդիմությանը պայքարել մինչև վերջ»

Գալուստ Սահակյան. «Հորդորում եմ ընդդիմությանը պայքարել մինչև վերջ»

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի շուրջ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը՝ լրագրողներին ասել է.

Մեկ անգամ կասեցրեցինք, բայց այս ամբողջ ժամանակահատվածում ընդդիմության կողմից որևէ դրսևորում չտեսանք։ Թող լսումներ կազմակերպեին, նորից քննարկեին։ Չի՛ կարելի տաս օր պայքարել, հետո նահանջել, հետո տեսնել, որ ժողովուրդ է հավաքվել, նորից հայտնվել և նոր պահանջներ դնել: Հորդորում եմ ընդդիմությանը պայքարել մինչև վերջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը