Լրահոս

02.02.2015 16:52


Եգիպտոսում մահապատժի կենթարկեն «Մահմեդական եղբայրների» 183 անդամի

Եգիպտոսում մահապատժի կենթարկեն «Մահմեդական եղբայրների» 183 անդամի

Եգիպտոսի դատարանը մահապատժի է դատապարտել «Մահմեդական եղբայրների» 183 ակտիվիստի։ Այս մասին հաղորդում է «Reuters»–ը։
Համաձայն դատարանի վճռի՝ դատապարտվածները մեղավոր են 2013–ին՝ իշխանափոխությունից հետո, ոստիկանների մահվան մեջ։ Անկարգությունների ընթացքում Քարդասա քաղաքում 16 ոստիկան էր զոհվել։
Սա հերթական մահապատժի դատավճիռն է «Մահմեդական եղբայրների» դեմ։ Շարժման հոգևոր առաջնորդ Մուհամմեդ Բադին ցմահ բանտարկության է դատապարտվել։

Հիշեցնենք՝ 2013–ի պետական հեղաշրջման արդյունքում Եգիպտոսում գահընկեց է արվել նախագահ Հոսնի Մուբարաքը, որի տեղը զբաղեցրել է «Մահմեդական եղբայրների» ղեկավար Մուհամմեդ Մուրսին։ Նա երկիրը կառավարել է մոտ մեկ տարի և նույնպես գահընկեց արվել հեղաշրջման արդյունքում։

Տեղեկացնում է rosbalt.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը