Լրահոս

02.02.2015 16:41


Փետրվարի 3-ին Բռնությամբ անհետացումների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն կդիտարկի Հայաստանի առաջին զեկույցը

Փետրվարի 3-ին Բռնությամբ անհետացումների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն կդիտարկի Հայաստանի առաջին զեկույցը

Հայաստանն առաջին անգամ դիտարկվելու է Բռնությամբ անհետացումների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի (ԲԱԿ) կողմից, որի նստաշրջանը նախատեսված է փետրվարի 2-ից 13-ը։

Կոմիտեն, որի կազմում մարդու իրավունքների հարցերով 10 անկախ միջազգային փորձագետներ են, դիտարկում է Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի իրականացման ընթացքը։ Հայաստանը մեկն է 44 պետություններից, որոնք վավերացրել են Կոնվենցիան, և այդպիսով Կոմիտեի դիտարկման շրջանակներում զեկույց ներկայացնելու պարտավորություն ունի։

Կոմիտեն փետրվարի 3-ի ժամը 15:00-ից մինչև 18:00-ն (Երևանի ժամանակով՝ 18:00-21:00) և փետրվարի 4-ի ժամը 10:00-ից մինչև 13:00-ն (13:00-16:00) կառուցողական երկխոսություն կվարի Հայաստանի կառավարության հետ։ Հանդիպումները տեղի կունենան Ժնևի Վիլսոնի պալատում։

Հայաստանի զեկույցը եւ այն հարցերի ցանկը, որոնք հնարավոր է բարձրացվեն, հասանելի են այստեղ՝http://tbinternet.ohchr.org/_layouts/treatybodyexternal/SessionDetails1.aspx?SessionID=972&Lang=en։ ԲԱԿ-ն այստեղ կհրապարակի Հայաստանի, ինչպես նաև փետրվարյան նստաշրջանի ընթացքում դիտարկվող մյուս երկու պետությունների՝ Մեքսիկայի և Սերբիայի վերաբերյալ իր եզրափակիչ դիտարկումները՝ փետրվարի 13-ին, ուրբաթ օրը։ Փետրվարի 13-ի ժամը 13։15-ին Ժնևի Ազգերի պալատում նախատեսվում է մամուլի ասուլիս։

Բռնությամբ անհետացումների հարցերով կոմիտեի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել՝http://www.ohchr.org/EN/HRBodies/CED/Pages/CEDIndex.aspx ։

Այս խորագրի վերջին նյութերը