Վահագն Սահակյան. «Օրենքը կատարյալ չէր ո՛չ առաջ, ո՛չ այսօր»
Այսօրվա ասուլիսին Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանն ասել է, որ տաքսիների լիցենզավորման նոր պայմանը՝ դեղին համարանիշների փոփոխությունը սպիտակի, սխալ որոշում է։
Նրա կարծիքով դեղին համարանիշները քաղաքացիներին վստահություն էին ներշնչում. «Օրենքի նոր փոփոխություններին սպասեցինք բավականին երկար. մոտ երկու տարի ձգձգվեց այս հարցը։ Չգիտեմ` օբյեկտի՞վ, թե՞ սուբյեկտիվ պատճառներով, բայց ամբողջ փոփոխության հիմքում խնդիր էր դրված՝ պարզեցնել գոնե միայն մասնավոր հատվածի համար լիցենզիա ստանալու կարգը: Իհարկե, օրինապաշտ մարդիկ, միևնույն է, լիցենզավորվել էին նաև հին օրենքով, բավականին մեծ քանակությամբ լիցենզիաներ էին արդեն հատկացվել տաքսիներին, բայց կային տաքսու բիզնեսով զբաղվողների որոշակի խմբեր, որոնք անընդհատ ցույցեր էին կազմակերպում, բողոքում էին լիցենզավորման կարգի բարդությունների դեմ, իհարկե, նաև օրենքը կատարյալ չէր ո՛չ առաջ, ո՛չ այսօր։ Վերջնականապես մենք ունեցանք օրենք. մասնավոր տաքսի ծառայությամբ զբաղվող մարդիկ շատ հանգիստ կարող են մի քանի օրվա ընթացքում, ընդամենը մի քանի փաստաթուղթ ներկայացնելով, ստանալ լիցենզիա՝ ամսական վճարելով 12 հազար դրամ (ամենաթանկը Երևան քաղաքում է), որում ներառված են և՛ սոցվճարները, և՛ պետական հարկերը, և՛ լիցենզիայի տուրքը: Մասնավոր հատվածի համար օրենքը հիմա շատ լավն է, և գոնե այդ հատվածը պետք է որ շատ արագ լիցենզավորվի», – ասել է նա։
Ինչ վերաբերում է տաքսի ծառայությունների վարորդների ամենօրյա բուժզննմանը և մեքենաների տեխզննմանը, Վահագն Սահակյանն ասել է. «Տաքսու բիզնեսով զբաղվողների համար նախատեսված ամենօրյա տեխզննումներն ու բուժզննումները տարիների ընթացքում վերածվեցին ընդամենը թղթաբանության. մարդիկ որոշակի կազմակերպությունների ամսական գումարներ էին վճարում, որպեսզի ամեն օր ունենան այդ ուղեգիր կոչվածը, որում կար վկայություն՝ տեխզննման և բուժզննման ստորագրություններով»։
Ըստ բանախոսի՝ դա ձևական բնույթ էր կրում, հետևաբար հանվեց։