Լրահոս

02.02.2015 15:37


Որդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել հորը

Որդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել հորը

ՀՀ քաղաքացի Գերման Ոսկանյանի սպանության դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Կ.Ոսկանյանին։

Նախաքննությամբ պարզվել է, որ Կ. Ոսկանյանը 2015թ. հունվարի 25-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, իրեն պատկանող ավտոտնակում տանիքը վերանորոգելու հարցի շուրջ վիճաբանել է որդու՝ Գ.Ոսկանյանի հետ։

Վիճաբանության ժամանակ վերջինս կռացել է ստուգելու դիտահորում ջրի առկայությունը, և այդ պահին Կ.Ոսկանյանը, վերցնելով կացինը, հարվածել է որդու ծոծրակագագաթային շրջանի աջ հատվածին և սպանել, որից հետո նրա դին թաղել է ավտոտնակում գտնվող դիտահորի վերջնամասի փոսում:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը