Լրահոս

02.02.2015 15:41


Չնայած Գալուստ Սահակյանը մերժել էր, բայց Հովիկ Աբրահամյանն այցելել է ԱԺ

Չնայած Գալուստ Սահակյանը մերժել էր, բայց Հովիկ Աբրահամյանն այցելել է ԱԺ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ անսպասելի կերպով այցելել է ԱԺ։ Այս պահին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատասենյակում խորհրդակցություն է, որին մասնակցում են ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ու Ստեփան Մարգարյանը, ՀԱԿ–ից՝ Լևոն Զուրաբյանը, «Ժառանգություն»-ից՝ Ռուբեն Հակոբյանը:

Հիշեցնենք, որ երբ այսօր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեք քաղաքական ուժերի՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» անունից ԱԺ նախագահին առաջարկեց այսօր՝ 13:30–ին, նրա մոտ Կառավարության պատկան մարմինների ներկայացուցիչներին հրավիրել «Շրջանառության հարկի մասին» օրենքի քննարկման, Գալուստ Սահակյանը մերժեց։
–Դուք առանց ինձ մոտ խորհրդակցելու էլ Կառավարության հետ կարող եք խորհրդակցել։ Եթե խնդիր կա, կարող եք ինձ հետ խորհրդակցել։ Ոտքի վրա նման խնդիրներ չեն լուծվում,–ասել էր ԱԺ նախագահը։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը