Ինքնահռչակված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում համընդհանուր մոբիլիզացիա կհայտարարվի։ Այս մասին ասել է հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն։ «Մոբիլիզացիան կմեկնարկի 11 օրից. նախատեսվում է 100 հազար մարդ մոբիլիզացնել», – Դոնեցկի լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Զախարչենկոն։ Ինչպես հստակեցրել է հանրապետության ղեկավարը, զորակոչված տղամարդիկ մարտական պատրաստվածություն կանցնեն մեկ ամսվա ընթացքում։
«Ինչ վերաբերում է զորահավաքին, ապա նման հնարավորություն կա։ Մինչև գարուն ստորաբաժանումները ռազմական պատրաստություն կանցնեն. նախատեսվում է ստեղծել երեք մոտոհրաձգային բրիգադ հակահարձակման համար», – ասել է Զախարչենկոն։
Դոնեցկում համընդհանուր մոբիլիզացիա կհայտարարվի
Ինքնահռչակված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում համընդհանուր մոբիլիզացիա կհայտարարվի։ Այս մասին ասել է հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն։
«Մոբիլիզացիան կմեկնարկի 11 օրից. նախատեսվում է 100 հազար մարդ մոբիլիզացնել», – Դոնեցկի լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Զախարչենկոն։
Ինչպես հստակեցրել է հանրապետության ղեկավարը, զորակոչված տղամարդիկ մարտական պատրաստվածություն կանցնեն մեկ ամսվա ընթացքում։
«Ինչ վերաբերում է զորահավաքին, ապա նման հնարավորություն կա։ Մինչև գարուն ստորաբաժանումները ռազմական պատրաստություն կանցնեն. նախատեսվում է ստեղծել երեք մոտոհրաձգային բրիգադ հակահարձակման համար», – ասել է Զախարչենկոն։
Տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։