Էդվարդ Անտինյան. «Իշխանափոխության հարցում պետք է շտապել, այլապես կկորցնենք Հայաստանն ու Ղարաբաղը»
Հաճախ ենք լսում կշտամբանքներ, թե ակտիվ քաղաքական գործընթացներում այս կամ այն չափով ներգրավված քաղաքագետները, վերլուծաբաններն ու փորձագետները խտացնում են գույները, ասենք՝ «Երկիրը կործանման եզրին է», ու նմանատիպ նախազգուշացումներով: Բայց մարդիկ նայում են իրենց պատուհաններից, ու ոնց որ թե դեռ չի կործանվել, ուրեմն հայտարարված տագնապը գնահատում են կեղծ: Մինչդեռ մասնագետների գործն էլ հենց այն է, որ արհավիրքի մասին զգուշացնեն այն ժամանակ, երբ խորքային պրոցեսները դեռ արտաքին ակնհայտ նշաններ ցույց չեն տալիս ու սովորական աչքի համար տեսանելի չեն, որպեսզի հնարավոր լինի կանխել, կամ գոնե խուսափել ծանր կորուստներից: Նմանապես, եթե մասնագետը զգուշացնում է, որ հարկավոր է նախապատրաստվել կործանարար ցունամիին, պետք չէ օլիմպիական հանգստությամբ հեգնել, թե ի՞նչ ցունամի, մի տեսեք՝ օվկիանոսն ինչ խաղաղ է, անգամ ջուրը հետ է քաշվում, ու հազիվ մի թեթև ալյակ է նշմարվում: Չէ՞ որ եթե ալյակը նշմարվել է, արդեն ուշ է նախապատրաստվելու համար, մնում է գոռալ՝ փախի փրկվի, եթե, իհարկե, կհասցնես:
Ինչո՞ւ սա ասացի: Երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Ղարաբաղը ոչ իրավաբանորեն, ոչ էլ մեր պատկերացումներում Հայաստան չէ, ու մեր երկրի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության որպես նախապայման դրվեց՝ առանց Ղարաբաղի, շատերս տագնապ հնչեցրեցինք, որ որքան էլ բանավոր պայմանավորված լինեն, թե ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև սահման չի լինելու, դա չի կարող փարատել մեր կասկածները:
Չեմ պնդում, որ ԵԱՏՄ ղեկավարները կցանկանան խախտել պայմանավորվածությունը, բայց աշխարհաքաղաքական զարգացումները հուշում են, որ դա խախտելը շատերին է ձեռնտու, քանի որ ՀՀ-ի վարած ձախողված արտաքին քաղաքականության պատճառով հայտնվել ենք բառիս բուն իմաստով տոտալ մեկուսացման մեջ: Ուստի ամեն ինչ արվելու է, որպեսզի գործը հասնի Հայաստան-Ղարաբաղ սահմանի հայտնվելուն:
Ասել է թե՝ ցանկացած պրովոկացիա դրսի ուժերի կողմից կանխատեսում էինք, բայց որ դա կարվի մերոնց ձեռքով, անկեղծ ասած, մտքովս չէր անցնի: Ու եթե վստահ էի, որ «վերջին բոլշևիկը» հանուն փողի ու աթոռը պահելու՝ ընդունակ է ամեն ինչի, բայց հոգու խորքում կարծում էի, որ ունակ է ամեն ինչի, բայց մի սահման, այնուամենայնիվ, կա, որ չի անցնի, ապա հիմա այդ վստահությունն էլ չկա:
Թեպետ այդ սահմանն այդպես էլ չէի գտնում, քանի որ՝ Թուրքիայի հետ անհաջող խաղեր, Արևմուտքի հետ ձախողված սիրախաղեր, ՌԴ-ի համար անվստահելի գործընկեր, աշխարհի աչքում «քցող» երկրի համբավ, բայց մեկ է՝ դեռ հույս ունեի, որ այդ սահմանը կա, ուղղակի տեսանելի չէ: Ասելս այն է, որ թեև Սարգսյանի անհաշտ քննադատի որակում եմ ստացել, բայց նրա մասին ավելի լավ կարծիքի եմ եղել, քան նա իրականում կա:
Այն, ինչ օրերս տեղի ունեցավ, ի նկատի ունեմ՝ հայաստանցի-ղարաբաղցի բախում հրահրվեց հենց մերոնց ձեռքով, որպեսզի մերոնց թեթև ձեռքով էլ մեր երկու պետությունների միջև սահմանը քաշվի, դա դուրս է անգամ ամենավառ երևակայության սահմաններից: Ուստի չեմ խորանա, թե ինչու դա տեղի ունեցավ, և ով է մեղավոր, դրա ժամանակն էլ կգա, իսկ հիմա դա կանեն ուրիշները։ Ուղղակի ուզում եմ նշել, որ ոչ թե Ղարաբաղը կորցնելու հավանական վտանգների մասին պետք է խոսել, այլ հայտարարել, որ հունվարի 31-ից միացված է դանդաղ գործողության ականի ժամացույցը, և այլևս գնում է հետադարձ հաշվարկ, ու եթե օր առաջ չլուծենք Սերժ Սարգսյանի վարչախմբի հեռացման հարցը, կկոցնենք Ղարաբաղը, որոշ ժամանակ հետո էլ՝ Հայաստանը:
Ուստի, եթե կարծում էինք, որ իշխանափոխության համար կարող ենք մանրակրկիտ նախապատրաստվել, այժմ արդեն հարկավոր է շտապել, քանի որ, դատելով գործող նախագահի վտանգավոր քայլերից, այն պետք է երեկ արած լինեինք: Հուսով եմ, որ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած՝ փետրվարի 5-ին կայանալիք համաժողովի ընթացքում կազդարարվի իշխանափոխության գործընթացի սկիզբը, այլապես մենք խուսափում ենք ցնցումներից, իսկ իշխանությունները բախումներ են հրահրում, որոնց կորուստներն անհամեմատ մեծ են լինելու, եթե չասենք՝ անդառնալի:

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10203868354171781?pnref=story