Կարինե Կույումջյան. «Տարեսկզբին Հայատանի բնակչության թիվը 6 500–ով նվազել է»
Այսօրվա ասուլիսին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը նշել է, որ նախորդ տարվա համեմատ՝ ծնելիությունն աճել է 3.3%-ով՝ կազմելով 43 183 ծնունդ։ Ծնելիության բարձր ցուցանիշներով աչքի են ընկել Երևանը և Շիրակի մարզը, իսկ միջին հանրապետականից ցածր ցուցանիշներով առաջատար են Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերը։ Ըստ բանախոսի՝ նախորդ տարվա համեմատ՝ մահացության թիվն աճել է 2.5 %-ով։ Կույումջյանը նշել է, որ բնական հավելաճը նախորդ տարի կազմել է 15 311, ինչը 4.9 %–ով ավելի է 2013 թվականից. «Ամենաբարձր բնական հավելաճ գրանցվել է Երեւան քաղաքում, այնուհետև՝ Արարատի, Արագածոտնի մարզերում, Կոտայքի մարզում, ամենացածր ցուցանիշները՝ Տավուշի մարզում, Սյունիքի մարզում և Վայոց ձորի մարզերում»։
Բանախոսի տվյալներով՝ Հայաստանում, տարեսկզբի դրությամբ, բնակչության թիվը 3 մլն 10 600 է, իսկ 2014–ի տարեսկզբին՝ 3 մլն 18 100, հետևաբար այն նվազել է 6 500-ով:
Կարինե Կույումջյան. «Տարեսկզբին Հայատանի բնակչության թիվը 6 500–ով նվազել է»
Այսօրվա ասուլիսին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը նշել է, որ նախորդ տարվա համեմատ՝ ծնելիությունն աճել է 3.3%-ով՝ կազմելով 43 183 ծնունդ։ Ծնելիության բարձր ցուցանիշներով աչքի են ընկել Երևանը և Շիրակի մարզը, իսկ միջին հանրապետականից ցածր ցուցանիշներով առաջատար են Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերը։
Ըստ բանախոսի՝ նախորդ տարվա համեմատ՝ մահացության թիվն աճել է 2.5 %-ով։
Կույումջյանը նշել է, որ բնական հավելաճը նախորդ տարի կազմել է 15 311, ինչը 4.9 %–ով ավելի է 2013 թվականից. «Ամենաբարձր բնական հավելաճ գրանցվել է Երեւան քաղաքում, այնուհետև՝ Արարատի, Արագածոտնի մարզերում, Կոտայքի մարզում, ամենացածր ցուցանիշները՝ Տավուշի մարզում, Սյունիքի մարզում և Վայոց ձորի մարզերում»։
Բանախոսի տվյալներով՝ Հայաստանում, տարեսկզբի դրությամբ, բնակչության թիվը 3 մլն 10 600 է, իսկ 2014–ի տարեսկզբին՝ 3 մլն 18 100, հետևաբար այն նվազել է 6 500-ով: