Լրահոս

02.02.2015 13:48


Պեկինում մեկնարկել է ՉԺՀ ղեկավարի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

Պեկինում մեկնարկել է ՉԺՀ ղեկավարի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

Պեկինում մեկնարկել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ՉԺՀ ղեկավար Սի Ցզինպինի հանդիպումը։
Հանդիպումից առաջ չինացի առաջնորդն ընդգծել է ռուս–չինական դրական հարաբերությունները և բարևներ ուղարկել իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինին։
«Դուք գիտեք, որ մենք մեր միասնական ջանքերով զգալի արդյունքների ենք հասել մեր համագործակցության արդյունքում, բավականին սերտ կապեր ենք պահպանում բարձրագույն ու բարձր մակարդակում, տարբեր ոլորտներում դիտարկվում են համագործակցության ընդլայնում ու խորացում», – նշել է նա։

Լավրովը շնորհակալություն է հայտնել չինացի առաջնորդին հանդիպման համար և հայտարարել, որ ամբողջովին կիսում է երկու երկրների համագործակցության առկա վիճակի վերաբերյալ նրա գնահատականները։

Տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը