Գալուստ Սահակյանի առաջարկն ԱԺ–ն չկարողացավ ընդունել
Այսօր մեկնարկած քառօրյայում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկել է վերահաստատել ԱԺ 5–րդ գումարման 6–րդ նստաշրջանում ընդուված «Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգի մասին» որոշումը, ըստ որի՝ այդ հանձնաժողովը կազմված է 13 անդամից՝ ՀՀԿ՝ 7, ԲՀԿ՝ 2, իսկ մյուս պատգամավորական խմբակցություններից՝ մեկական ներկայացուցիչ։
–Եթե շարունակելու է գործել նախկին կարգը, ապա ՀՀԿ–ն լինելու է դոմինանտ, իսկ մյուսներին վերապահված է «մասսովկայի» դերակատարությունը, ապա այս անգամ ևս ԲՀԿ–ն ներկայացուցիչ չի առաջադրելու հաշվիչ հանձնաժողովում,–հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։
«Ժառանգությունը», ՀԱԿ–ը, ՕԵԿ–ը և ՀՅԴ–ն ևս հրաժարվել են մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին։
Այնուհետև ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկել է հարցն այսօր քննարկման չդնել, այլ մինչև վաղը քննարկումներ իրականացնել։
–Բնական է՝ վաղվան չենք թողնի, որովհետև ԱԺ կանոնակարգի պահանջն է, որ նստաշրջանի առաջին նիստում պետք է որոշում կայացվի,–հակադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։
Սակայն երբ հարցը դրվել է քվեարկության, այն չի ընդուվել 61 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Գ. Սահակյանն այդ իրավիճակին արձագանքել է, որ կա՛մ վաղը կրկին հարցը կդրվի քվեարկության, կա՛մ ինքը որոշում կկայացնի։

–Ես կորոշեմ, դուք կտխրեք,–ասել է Գ. Սահակյանը։
7or.am