Տնտեսական

02.02.2015 12:54


Անհատ ձեռներեցներին չի բավարարում օրենքի կիրառումը հետաձգելու Կառավարության որոշումը (տեսանյութ)

Անհատ ձեռներեցներին չի բավարարում օրենքի կիրառումը հետաձգելու Կառավարության որոշումը (տեսանյութ)

ՓՄՁ ներկայացուցիչներին չի բավարարում «Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրառումը մինչև հուլիսի 1-ը հետաձգելու Կառավարության որոշումը։ Այսօր ևս նրանք ՀՀ խորհրդարանի մոտ բողոքի գործողություն են իրականացնում։

Հիշեցնենք, որ հարցով քննարկում իրականացնելու ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի առաջարկը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մերժեց։

ԱԺ–ի մոտ հավաքված ցուցարարները «7օր»-ին ասել են, որ իրենք պատրաստվում են պայքարել մինչև օրենքի կասեցումը։

–Իրականում իմիտացիա էր այս ամեն ինչը, իսկ մենք թատրոն չենք ուզում նայենք։ Ընդհանուր, օրենքն ահավոր է. սա փոքր բիզնեսի վերացմանն է ուղղված,–նշել է անհատ ձեռներեց Անդրանիկ Հունանյանը,–եթե պայքարը շարունակվեր, ձնագնդիի էֆեկտ կստանար։ Բայց մենք հետքայլ չենք էլ կարող անել։ Մինչև վերջ գնալու ենք։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը