Լրահոս

02.02.2015 12:55


Բրյուսելի և Անտվերպենի միջև տրանսպորտային երևեկությունը կասեցվել է ահաբեկչության սպառնալիքի պատճառով

Բրյուսելի և Անտվերպենի միջև տրանսպորտային երևեկությունը կասեցվել է ահաբեկչության սպառնալիքի պատճառով

Բելգիայի խոշոր քաղաքների՝ Բրյուսելի և Անտվերպենի միջև տրանսպորտային երթևեկությունն այսօր առավոտյան կաթվածահար է եղել ահաբեկչության սպառնալիքի պատճառով։ Այս մասին հաղորդել է «RTL» հեռուստաընկերությունը։
Նրա տվյալներով՝ Անտվերպեն–Բրյուսել ավտոմայրուղին երկկողմանի փակվել է մոտ 06:00–ին ռումբի մասին անանուն զանգից հետո, որն, իբր, տեղադրված է «Carre» ակումբում՝ ճանապարհի մոտ։

Հաճախորդների տարհանումից և որոնողական աշխատանքներից հետո սարքը չի հայտնաբերվել։ Ներկա դրությամբ՝ ավտոմայրուղին բաց է, սակայն երևեկությունը շարունակում է երկկողմանի կաթվածահար մնալ բազմաթիվ խցանումների պատճառով։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը