Գալուստ Սահակյանը հրաժարվեց Կառավարության ներկայացուցիչներին իր մոտ հրավիրել
ԱԺ այսօր մեկնարկած քառօրյայում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեք քաղաքական ուժերի՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» անունից ԱԺ նախագահին առաջարկեց այսօր՝ 13:30–ին, նրա մոտ Կառավարության պատկան մարմինների ներկայացուցիչներին հրավիրել «Շրջանառության հարկի մասին» օրենքի քննարկման։
–Հարցի հետաձգումը հարցի լուծում չէ։ Փոքր և միջին ձեռներեցներին հարկային գործակալներ սարքելու օրենսդրական նախաձեռնությունը հետաձգելը հարցի լուծում չէ,–ասել է Ն. Զոհրաբյանը՝ հավելելով, որ օրենքում փոփոխություններով ոչ թե պետք է հարցը հետաձգել, այլ լուծել։
–Դուք առանց ինձ մոտ խորհրդակցելու էլ Կառավարության հետ կարող եք խորհրդակցել։ Եթե խնդիր կա, կարող եք ինձ հետ խորհրդակցել։ Ոտքի վրա նման խնդիրներ չեն լուծվում,–արձագանքել է Գ. Սահակյանը։

7or.am