Քաղաքական

02.02.2015 12:39


Նաիրա Զոհրաբյան. «Այսօր առավել արդիական է կառավարման ճգնաժամի խնդիրը մեր երկրում»

Նաիրա Զոհրաբյան. «Այսօր առավել արդիական է կառավարման ճգնաժամի խնդիրը մեր երկրում»

2014թ. հոկտեմբերի 20–ին ԱԺ արտահերթ ոչիշխանական խմբակցությունները քննարկման էին ներկայացրել «Կառավարման ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ» ԱԺ հայտարարությունը։

ՀՀ 5–րդ գումարման ԱԺ 7–րդ նստաշրջանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ իմպերատիվ կերպով այդ հարցը խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը պետք է դնի քննարկման։

–Այսօր առավել արդիական է կառավարման ճգնաժամի խնդիրը մեր երկրում, և ես ուղղակիորեն հորդորում եմ ԱԺ ղեկավարությանը առաջնորդվել ոչ թե նրանով՝ ինչ է կիսում կամ չի կիսում խորհրդարանական մեծամասնությունը, այլ բացառապես ԱԺ կանոնակարգ օրենքով, ու իմպերատիվ կերպով արտահերթ հարցը դնել քննարկման։ Ուրբաթ օրը ձեր հաստատած օրակարգից ակնհայտ դարձավ, որ այս քառօրյայում բացարձակապես մտադրություն չկա հետևելու ԱԺ կանոնակարգ օրենքին և քննարկելու այն, ինչն այդ օրենքով իմպերատիվ ձևով պահանջվում է քննարկել,–ասել է Ն. Զոհրաբյանը։

Գ. Սահակյանն արձագանքել է՝ պարտադիր անհետաձգելի բազմաթիվ հարցեր կան, որոնք ԱԺ նախագահն ինքն է որոշում, թե երբ դնել քննարկման։

–Մենք ունենք անհետաձգելի աշխատանք այս քառօրյայում, և եթե կհասցնենք, ուրեմն կքննարկենք նաև դա, որովհետև դա ձեզ համար իմպերատիվ է, ինձ համար, ընդհանուր առմամբ, հնարք է ընդդիմության կողմից, որը որևէ ճանապարհ չի տանում։ Բայց օրենքի պահանջն է, և ես կա՛մ այս, կա՛մ հաջորդ նստաշրջանում անպայման քննարկման կդնեմ,–հավելել է Գ. Սահակյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը