ԱԺ–ն մեկ րոպե լռությամբ հարգեց Գյումրիի անմեղ զոհերի և սահմանին նահատակված հայ զինվորների հիշատակը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ ՀՀ 5–րդ գումարման ԱԺ 7–րդ նստաշրջանը մեկնարկում է մեր հասարակության համար ցավալի իրադարձությունների համապատկերին։
–Դժվար է բառեր գտնել՝ գնահատական տալու ոճրագործությանը, որը տեղի ունեցավ Գյումրիում հունվարի 12–ին։ Հասկանալով բոլորի զգացմունքները, կիսելով առկա մտահոգությունները, միաժամանակ վստահելով մեր ժողովրդի սթափ մտածողությանն ու սառը դատողությանը՝ ցանկանում եմ անձամբ իմ և ձեր աջակցությամբ, նաև՝ խորհրդարանի անունից ևս մեկ անգամ բարձրաձայնել, որ մեր իրավասությունների շրջանակներում մինչև վերջ հետևողական ենք լինելու հանցագործության բացահայտմանը։ Համոզված եմ, որ հանցագործությունն ամբողջովին կբացահայտվի, և մեղավորները խստագույնս կպատժվեն,–քառօրյայի մեկնարկին ասել է Գ. Սահակյանը։
Նա ավելացրել է, որ այս օրերին առանձնակի էր դիվերսիոն գործողությունների հաճախականությունը հայ–ադրբեջանական սահմանի և ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում։
–Ի պատիվ մեր բանակի՝ պետք է փաստենք, որ հայկական բանակը շարունակում է հաղթանակների ավանդույթը՝ հակառակորդին ոչ միայն հակահարված տալու, այլև կանխարգելիչ գործողություններ իրականացնելու միջոցով,–նշել է Գ. Սահակյանը։
Նրա առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են հակառակորդի դիվերսիոն գործողությունները կասեցնելիս զոհված սպաների ու զինվորների, ինչպես նաև Գյումրիի ողբերգության անմեղ զոհերի հիշատակը։

7or.am