Լրահոս

02.02.2015 11:46


Ռուսաստանցիներն իրենց կարծիքն են հայտնել Գյումրու դեպքերի առնչությամբ

Ռուսաստանցիներն իրենց կարծիքն են հայտնել Գյումրու դեպքերի առնչությամբ

Ռուսաստանցիների մեծ մասը՝ 68 տոկոսը, լսել է Գյումրիում ռուս զինծառայողի կողմից հայկական ընտանիքին ոչնչացնելու մասին։ Նրանց 37 տոկոսը գիտի՝ ինչ է կատարվել, 22 տոկոսը «լսել է, բայց չի հիշում՝ ինչումն էր էությունը», 9 տոկոսն «ուշադիր հետևում է իրադարձություններին»։ Այդ մասին ոչինչ չի լսել հարցվածների 32 տոկոսը։
Դրան զուգահեռ՝ հասարակությունը փաստացի բաժանվել է երկու ճամբարի՝ առաջինները կարծում են, որ պետք է պաշտպանել հայրենակցին, եթե անգամ նա հանցագործություն է կատարել, մյուսների կարծիքով էլ պետք է արդար պատիժ լինի։ Այս մասին նշում է «Կոմերսանտ»–ը։

Նրանք, ովքեր գիտեն՝ ինչ է տեղի ունեցել, կարծում են, որ դատական լսումները գործի առթիվ պետք է անցկացվեն Հայաստանում (44%-ը 35%–ի դեմ, 21%–ը դժվարացել է պատասխանել)։ Հարցվողների 48 տոկոսի կարծիքով դատավարությունը պետք է վարեն և՛ ռուսական, և՛ հայկական կողմերը, 25 տոկոսը նշել է միայն ռուսաստանյան կողմի մասին, իսկ 21-ը՝ հայաստանյան։
Հարցման արդյունքները մեկնաբանել է «Լևադա–Ցենտր»–ի փորձագետ Ալեքսեյ Լևինսոնը։

Տեղեկացնում է rosbalt.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը