Այն, որ Բերձորում տեղի է ունեցել իրավական կոպտագույն խախտում, անվիճելի է: Ինձ համար անվիճելի է նաեւ այն, որ դրա պատասխանատուներին պետք է փնտրել ոչ այնքան Ստեփանակերտում (այնտեղ միայն տեխնիկական պատասխանատուներ կան), այլ Երեւանում:
Բայց խնդրի քաղաքական կողմերի վերլուծությունն ուզում եմ թողնել հետոյի, քանի որ կան երանգներ եւ միտումներ, որոնք դեռ ցանկալի է ստուգել եւ հասկանալ:
Էս պահին ուզում եմ հետեւյալ մի քանի պնդումներ անել, ինչ–որ տեղ ստիպված եմ անել՝ հետեւելով էս երկու օրվա «հոսքին» ու նկատելով, թե ո՛ր ուղղությամբ է այն գնում, ու իմ գնահատականով՝ նաեւ ուղղորդվում:
1. Ղարաբաղում պահել են եւ պահում են ոչ թե ղարաբաղցիներին կամ Ղարաբաղը, այլ բոլոր հայաստանցիներին ու ամբողջ Հայաստանը: Նմանապես Ղարաբաղում պատերազմել են ոչ թե լոկ Ղարաբաղի եւ ղարաբաղցիների, այլ ամբողջ Հայաստանի եւ բոլոր հայաստանցիների համար: Ղարաբաղի վրա հարձակումները ոչ թե Ղարաբաղի ու ղարաբաղցիների, այլ ամբողջ Հայաստանի եւ բոլոր հայաստանցիների անվտանգության խնդիրն է:
Ընդ որում, երբ ասում եմ՝ Հայաստան եւ հայաստանցի, նկատի ունեմ, բնականաբար նաեւ՝ ղարաբացի, ինչպես որ նկատի ունեմ լեննականցի, իջեւանցի, գորիսեցի եւ այլն: 2. Ղարաբաղում ոչ մի քաղաքական հարց չի լուծվում եւ չի լուծվելու: Հայաստանի քաղաքական հարցերը լուծվում են Երեւանում, որովհետեւ Հայաստանի քաղաքականությունը կենտրոնացած է եղել եւ է՛ Երեւանում: Ով քաղաքական խնդիր ունի լուծելու, թող այն լուծի Հայաստանո՛ւմ: Սա էլ աքսիոմատիկ է, որովհետեւ քաղաքական խնդիրն այնտեղ է, ուր առկա է իշխանություն, որը կայացնում է վերջնական որոշումներ:
3. Ակնկալել, որ Ղարաբաղի հասարակությունը պետք է հիմա ամեն բան թողած՝ ինչ–որ շարժումներ անի, վերացական մտածողության դրսեւորում է: Որեւէ երկրում որեւէ ժամանակահատվածում մարդիկ կարող են ազատ հայտնել իրենց կարծիքը միայն եթե տնտեսապես ազատ են իշխանությունից, եւ՛ քաղաքական եւ՛ իրավական տեսակետից նույնպես որոշակի ինքնավարություն ունեն: Բոլորս, ովքեր Երեւանում ազատ արտահայտում ենք մեր տեսակետները, տնտեսապես ազատ ենք, եւ հնարավորություն ունե՛նք ազատ արտահայտվելու: Իսկ Ղարաբաղի պես փոքր եւ փակ հասարակության մեջ միայն հատուկենտ անհատները նման հնարավորություն ունեն. սա՛ պետք է հասկանալ եւ ավելորդ ակնկալիքներ չունենալ: Իսկ եթե համաձայն չեք, դե պահանջե՛ք գորիսցիներից, որ Լիսկայի դեմ միտինգ անեն: Պարզ է, չէ՞, թե ինչու չեն կարող:
4. Հայաստանցի-ղարաբաղցի խնդիր մեր հասարակության մեջ կա, կեղծ կլիներ դա անտեսել: Բայց նաեւ հիմարություն կլիներ կարծել, թե միայն Հայաստանում կան նման խնդիրներ: Ցանկացած երկրում եղել են կամ կան ռեգիոնալ հակադրություններ, որոնք որոշ պայմաններում շատ ուժեղ են արտահայտվում: Ֆրանսիայի հարավն ավանդապես ատում է հյուսիսին եւ իրեն առանձին ազգ համարում: Գերմանիայում բոլորը զզվել են պրուսակներից, մանավանդ բավարացիները եւ շվաբները, հիմա էլ, ենթադրում եմ, որ մեծ սեր չեն տածում միմյանց նկատմամբ: Վրաստանում մեգրելներին չեն սիրում, Ադրբեջանում «երազներից» են խորշում, եւ այլն, եւ այլն: ԲԱՅՑ նորմալ պետությունն ու նորմալ հասարակությունը փորձում են այդ խնդիրները ոչ թե սրել եւ ոչ էլ լռության մատնել, այլ լուծել: Շեշտեմ՝ ոչ միայն նորմալ պետությունն ու նորմալ իշխանությունն, այլեւ առողջ հասարակությունը: Վստահ եմ՝ հայաստանցի-ղարաբաղցի խնդիրը կարելի է լուծել մեկ-երկու սերնդի ընթացքում: Իհարկե, ո՛չ ամբողջովին, բայց այն աստիճան, որ դա ավելի լուրջ չլինի, քան, ասենք, գորիսեցի-ղափանցի խնդիրը (իսկ դա անլուրջ խնդիր չի):
5. Վերջերս Լուսնի եւ այլ երկնային մարմինների մասին օրենք էին ընդունել, որի վրա շատերս մի լավ ծիծաղեցինք: Հիմա, շատ կներեք, բայց երբ լսում եմ կոչեր, թե բա գնանք Ղարաբաղի ներկայացուցչության դեմ պիկետ անենք, կամ գնանք նորից Ղարաբաղ ավտոերթով, մտածում եմ՝ կարո՞ղ է՝ իզուր էին ծիծաղում, եւ ինչ–որ լուսնային սուբտիլ ազդեցություն կա մեր երկրում:
Լրջացե՛ք, ժողովո՛ւրդ: Նորից եմ ասում՝ քաղաքական խնդիրները լուծվում են Երեւանում, իսկ Ղարաբաղի ճակատը բոլորիս ճակատն է:
Մնացածի մասին կգրեմ ավելի ուշ, երբ կունենամ մի քանի հարցերի պատասխաններ:
Հրանտ Տեր–Աբրահամյան. Լրջացե՛ք, ժողովո՛ւրդ
Այն, որ Բերձորում տեղի է ունեցել իրավական կոպտագույն խախտում, անվիճելի է: Ինձ համար անվիճելի է նաեւ այն, որ դրա պատասխանատուներին պետք է փնտրել ոչ այնքան Ստեփանակերտում (այնտեղ միայն տեխնիկական պատասխանատուներ կան), այլ Երեւանում:
Բայց խնդրի քաղաքական կողմերի վերլուծությունն ուզում եմ թողնել հետոյի, քանի որ կան երանգներ եւ միտումներ, որոնք դեռ ցանկալի է ստուգել եւ հասկանալ:
Էս պահին ուզում եմ հետեւյալ մի քանի պնդումներ անել, ինչ–որ տեղ ստիպված եմ անել՝ հետեւելով էս երկու օրվա «հոսքին» ու նկատելով, թե ո՛ր ուղղությամբ է այն գնում, ու իմ գնահատականով՝ նաեւ ուղղորդվում:
1. Ղարաբաղում պահել են եւ պահում են ոչ թե ղարաբաղցիներին կամ Ղարաբաղը, այլ բոլոր հայաստանցիներին ու ամբողջ Հայաստանը: Նմանապես Ղարաբաղում պատերազմել են ոչ թե լոկ Ղարաբաղի եւ ղարաբաղցիների, այլ ամբողջ Հայաստանի եւ բոլոր հայաստանցիների համար: Ղարաբաղի վրա հարձակումները ոչ թե Ղարաբաղի ու ղարաբաղցիների, այլ ամբողջ Հայաստանի եւ բոլոր հայաստանցիների անվտանգության խնդիրն է:
Ընդ որում, երբ ասում եմ՝ Հայաստան եւ հայաստանցի, նկատի ունեմ, բնականաբար նաեւ՝ ղարաբացի, ինչպես որ նկատի ունեմ լեննականցի, իջեւանցի, գորիսեցի եւ այլն:
2. Ղարաբաղում ոչ մի քաղաքական հարց չի լուծվում եւ չի լուծվելու: Հայաստանի քաղաքական հարցերը լուծվում են Երեւանում, որովհետեւ Հայաստանի քաղաքականությունը կենտրոնացած է եղել եւ է՛ Երեւանում: Ով քաղաքական խնդիր ունի լուծելու, թող այն լուծի Հայաստանո՛ւմ: Սա էլ աքսիոմատիկ է, որովհետեւ քաղաքական խնդիրն այնտեղ է, ուր առկա է իշխանություն, որը կայացնում է վերջնական որոշումներ:
3. Ակնկալել, որ Ղարաբաղի հասարակությունը պետք է հիմա ամեն բան թողած՝ ինչ–որ շարժումներ անի, վերացական մտածողության դրսեւորում է: Որեւէ երկրում որեւէ ժամանակահատվածում մարդիկ կարող են ազատ հայտնել իրենց կարծիքը միայն եթե տնտեսապես ազատ են իշխանությունից, եւ՛ քաղաքական եւ՛ իրավական տեսակետից նույնպես որոշակի ինքնավարություն ունեն: Բոլորս, ովքեր Երեւանում ազատ արտահայտում ենք մեր տեսակետները, տնտեսապես ազատ ենք, եւ հնարավորություն ունե՛նք ազատ արտահայտվելու: Իսկ Ղարաբաղի պես փոքր եւ փակ հասարակության մեջ միայն հատուկենտ անհատները նման հնարավորություն ունեն. սա՛ պետք է հասկանալ եւ ավելորդ ակնկալիքներ չունենալ: Իսկ եթե համաձայն չեք, դե պահանջե՛ք գորիսցիներից, որ Լիսկայի դեմ միտինգ անեն: Պարզ է, չէ՞, թե ինչու չեն կարող:
4. Հայաստանցի-ղարաբաղցի խնդիր մեր հասարակության մեջ կա, կեղծ կլիներ դա անտեսել: Բայց նաեւ հիմարություն կլիներ կարծել, թե միայն Հայաստանում կան նման խնդիրներ: Ցանկացած երկրում եղել են կամ կան ռեգիոնալ հակադրություններ, որոնք որոշ պայմաններում շատ ուժեղ են արտահայտվում: Ֆրանսիայի հարավն ավանդապես ատում է հյուսիսին եւ իրեն առանձին ազգ համարում: Գերմանիայում բոլորը զզվել են պրուսակներից, մանավանդ բավարացիները եւ շվաբները, հիմա էլ, ենթադրում եմ, որ մեծ սեր չեն տածում միմյանց նկատմամբ: Վրաստանում մեգրելներին չեն սիրում, Ադրբեջանում «երազներից» են խորշում, եւ այլն, եւ այլն: ԲԱՅՑ նորմալ պետությունն ու նորմալ հասարակությունը փորձում են այդ խնդիրները ոչ թե սրել եւ ոչ էլ լռության մատնել, այլ լուծել: Շեշտեմ՝ ոչ միայն նորմալ պետությունն ու նորմալ իշխանությունն, այլեւ առողջ հասարակությունը: Վստահ եմ՝ հայաստանցի-ղարաբաղցի խնդիրը կարելի է լուծել մեկ-երկու սերնդի ընթացքում: Իհարկե, ո՛չ ամբողջովին, բայց այն աստիճան, որ դա ավելի լուրջ չլինի, քան, ասենք, գորիսեցի-ղափանցի խնդիրը (իսկ դա անլուրջ խնդիր չի):
5. Վերջերս Լուսնի եւ այլ երկնային մարմինների մասին օրենք էին ընդունել, որի վրա շատերս մի լավ ծիծաղեցինք: Հիմա, շատ կներեք, բայց երբ լսում եմ կոչեր, թե բա գնանք Ղարաբաղի ներկայացուցչության դեմ պիկետ անենք, կամ գնանք նորից Ղարաբաղ ավտոերթով, մտածում եմ՝ կարո՞ղ է՝ իզուր էին ծիծաղում, եւ ինչ–որ լուսնային սուբտիլ ազդեցություն կա մեր երկրում:
Լրջացե՛ք, ժողովո՛ւրդ: Նորից եմ ասում՝ քաղաքական խնդիրները լուծվում են Երեւանում, իսկ Ղարաբաղի ճակատը բոլորիս ճակատն է:
Մնացածի մասին կգրեմ ավելի ուշ, երբ կունենամ մի քանի հարցերի պատասխաններ:
https://www.facebook.com/ustahrant/posts/10205942897195792