Հունաստանի նոր վարչապետն առաջին պաշտոնական այցով կմեկնի Կիպրոս
Իրավիճակը եվրոյի գոտում, ճգնաժամը՝ Ուկրաինայի հարավ–արևելքում և փակուղային իրավիճակի լուծման ուղիները կիպրոսյան կարգավորման գործընթացում գտնվելու են Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ուշադրության կենտրոնում Կիպրոսի ղեկավարների և քաղաքական առաջնորդների հետ հանդիպմանը։ Կիպրոսի Հանրապետություն նա կայցելի առաջին պաշտոնական այցով՝ Արմատական ձախ ուժերի կոալիցիայի հաղթանակից հետո որպես կառավարության ղեկավար։ Նախատեսվում են Ցիպրասի հանդիպումը Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ, հանդիպումներ խորհրդարանական կուսակցությունների առաջնորդների հետ և հունական վարչապետի ելույթը հանրապետության ներկայացուցիչների պալատում։
«Մենք անհամբերությամբ սպասում ենք Հունաստանի նոր վարչապետի այցին և համոզված ենք, որ սպասվող քննարկումները կցուցադրեն սերտ համագործակցություն, որը վաղուց գոյություն ունի Հունաստանի և Կիպրոսի միջև», – հայտարարել է հունվարի 30-ին հանրապետության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդիսը։
Հիշեցնենք՝ Անկարան չի ճանաչում ԵՄ և ՄԱԿ անդամ հանդիսացող Կիպրոսի Հանրապետությունը, և դեմ է հանդես գալիս բացառապես իր տնտեսական գոտում Նիկոսիայի նավթագազային ռեսուրսների մշակմանը մինչև կիպրոսյան խնդրի լուծումը։
Հունաստանի նոր վարչապետն առաջին պաշտոնական այցով կմեկնի Կիպրոս
Իրավիճակը եվրոյի գոտում, ճգնաժամը՝ Ուկրաինայի հարավ–արևելքում և փակուղային իրավիճակի լուծման ուղիները կիպրոսյան կարգավորման գործընթացում գտնվելու են Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ուշադրության կենտրոնում Կիպրոսի ղեկավարների և քաղաքական առաջնորդների հետ հանդիպմանը։
Կիպրոսի Հանրապետություն նա կայցելի առաջին պաշտոնական այցով՝ Արմատական ձախ ուժերի կոալիցիայի հաղթանակից հետո որպես կառավարության ղեկավար։
Նախատեսվում են Ցիպրասի հանդիպումը Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ, հանդիպումներ խորհրդարանական կուսակցությունների առաջնորդների հետ և հունական վարչապետի ելույթը հանրապետության ներկայացուցիչների պալատում։
«Մենք անհամբերությամբ սպասում ենք Հունաստանի նոր վարչապետի այցին և համոզված ենք, որ սպասվող քննարկումները կցուցադրեն սերտ համագործակցություն, որը վաղուց գոյություն ունի Հունաստանի և Կիպրոսի միջև», – հայտարարել է հունվարի 30-ին հանրապետության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդիսը։
Հիշեցնենք՝ Անկարան չի ճանաչում ԵՄ և ՄԱԿ անդամ հանդիսացող Կիպրոսի Հանրապետությունը, և դեմ է հանդես գալիս բացառապես իր տնտեսական գոտում Նիկոսիայի նավթագազային ռեսուրսների մշակմանը մինչև կիպրոսյան խնդրի լուծումը։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։