Լրահոս

02.02.2015 09:37


Սաուդյան Արաբիայի արքայազնը նոր հեռուստաալիք է բացել

Սաուդյան Արաբիայի արքայազնը նոր հեռուստաալիք է բացել

Սաուդյան Արաբիայի արքայազն, միլիարդատեր Ալ Վալիդ բին Թալալը հիմնել է արաբական նոր «Ալ–Արաբ» հեռուստաալիքը։

Այն ունենալու է սեփական թղթակիցներ աշխարհի 30 երկրում և հեռարձակվելու է Բահրեյնից։ Այս մասին հայտնում է «Բի–Բի–Սի»-ն։

Նոր հեռուստաալիքի ներկայացուցիչները հայտնել են, որ «Ալ–Արաբը» չի ունենալու հատուկ ընդգծված քաղաքական գիծ, այլ փորձելու է օբյեկտիվորեն ներկայացնել Մերձավոր Արևլքում և նրա սահմաններից դուրս տեղի ունեցող իրադարձություններն ու խնդիրները։

Այս խորագրի վերջին նյութերը