Լրահոս

02.02.2015 09:28


Մխիթարյանն ամռանը ցանկանում է հեռանալ «Բորուսիայից»

Մխիթարյանն ամռանը ցանկանում է հեռանալ «Բորուսիայից»

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթայանի շահերը ներկայացնող ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, թե Հենրիխը ցանկություն է հայտնել ամռանը լքել «Բորուսիան»։

«Մեծ ֆուտոլիստները, որպես կանոն, ձմեռային տրանսֆերտների ժամանակ չեն հեռանում իրենց ակումբներից։ Տեսնենք»,-sport-express.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Ռայոլան։

Հիշեցնենք, որ 26-ամյա հայ ֆուտբոլիստը տեղափոխվել է «Բորուսիա» 2013թ։ Այս մրցաշրջանում Մխիթարյանը Յորգեն Կլոպի թիմում անց է կացրել 21 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

Այս խորագրի վերջին նյութերը