Լրահոս

01.02.2015 11:49


ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները. Արոնյանը 9-րդ հորիզոնականում է

ՖԻԴԵ-ն  հրապարակել է վարկանիշային աղյուսակները. Արոնյանը 9-րդ հորիզոնականում է

ՖԻԴԵ-ն այսօր հրապարակել է վարկանիշային աղյուսակները` փետրվարի 1-ի դրությամբ, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենը (2865): Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը (2777) 9-րդ հորիզոնականում է:
Ցանկում են նաև՝ Հրանտ Մելքումյանը (2673), Գաբրիել Սարգսյանը (2668), Սերգեյ Մովսիսյանը (2663), Տիգրան Պետրոսյանը (2663) և Վլադիմիր Հակոբյանը (2660):

Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստների ցանկի առաջին տեղում հունգարուհի Հուդիտ Պոլգարն է (2675): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2488) 19-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2450) 41-րդը :

Աշխարհի 100 լավագույն երիտասարդ շախմատիստների ցանկի 11 -րդ տեղում գտնվում է Կարեն Գրիգորյանը (2596), իսկ Հովհաննես Գաբուզյանը (2553) 17-րդ ում է: Ցանկում են նաև Տիգրան Հարությունյանն (2445) ու Մանուել Պետրոսյանը (2427):

Թիմային դասակարգմամբ` Հայաստանը 7-րդն է:

Այս խորագրի վերջին նյութերը