Աշխարհ

01.02.2015 11:32


Էբոլա տենդով վարակված լինելու կասկածանքով Ռուսաստանում քաղաքացի է հոսպիտալացվել

Էբոլա տենդով վարակված լինելու կասկածանքով Ռուսաստանում քաղաքացի է հոսպիտալացվել

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` Ռուսաստանի Պրիմորյե երկրամասում հոսպիտալացվել է Սենեգալում և Գվինեայում Կարմիր խաչիան աշխատակիցը` Էբոլա տենդով վարակված լինելու կասկածանքով:

Նրան տեղափոխել են Ուսուրիյսկ քաղաքի հատուկ հիվանդանոց: Ըստ աղբյուրի` տղամարդու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, երբ նա Վլադիվոստոկ է ժամանել Մոսկվայից:

Ինքնաթիռի աշխատակազմը արագորեն նրան մեկուսացրել է օդանավի պոչային հատված, իսկ ինքնաթիռի ժամանումից հետո նրան անմիջապես հոսպիտալացրել են:

Նշենք, որ մինչ այժմ Ռուսաստանում Էբոլա վիրուսով վարակվելու ոչ մի դեպք չի գրանցվել:

Այս խորագրի վերջին նյութերը