Լրահոս

01.02.2015 10:08


«Բայեր»-«Բորուսիա»` 0:0. Հենրիխ Մխիթարյանի թիմը եզրափակում է մրցաշարային աղյուսակը

«Բայեր»-«Բորուսիա»` 0:0. Հենրիխ Մխիթարյանի թիմը եզրափակում է մրցաշարային աղյուսակը

Գերմանիայի ընթացիկ առաջնության երկրորդ շրջանը Դորտմունդի «Բորուսիան» մեկնարկեց արտագնա խաղով: Մրցաշարի 18-րդ տուրի շրջանակում Յուրգեն Կլոպի թիմը հյուրընկալվել էր Լևերկուզենի «Բայերին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 0:0 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վերջերս է ապաքինվել ազդրի վնասվածքից, խաղադաշտ դուրս եկավ 62-րդ րոպեին` փոխարինելով Կևին Գրոսկրոյտցին:

Այս հանդիպումից հետո «Բորուսիան» 16 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Այս խորագրի վերջին նյութերը