Լրահոս

31.01.2015 15:07


Քննարկվել են ջրային տնտեսության արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են ջրային տնտեսության արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ջրային տնտեսության արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր: Ներկայացվել է այդ ուղղությամբ Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը, որոնք առնչվում են համակարգի արդիականացմանը, խորքային հորերի վերագործարկմանը, պոմպակայանների վերանորոգմանը և այլն:
Անդրադարձ է կատարվել նաև ոռոգման ջրի առավել պահանջարկ ունեցող մարզերի, այդ թվում Արմավիրի մարզում նախատեսվող անհրաժեշտ միջոցառումներին:
Քննարկվել է ոռոգման սեզոնի մեկնարկի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հարցը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում՝ բոլոր հնարավոր խնդիրներին շուտափույթ լուծումներ գտնելու նպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը