Սինձո Աբեն ԱԳՆ ղեկավարից պահանջել է շարունակել աշխատանքը ճապոնացի գերուն ազատելու ուղղությամբ
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն արտգործվարչության ղեկավար Ֆումիո Քիսիդայից պահանջել է շարունակել «Իսլամական պետության» ճիրաններից գերի Քենձի Գոտոյի ազատմանն ուղղված ակտիվ աշխատանքը։
«Ես ցանկանում եմ, որպեսզի այս դժվարին իրավիճակում դուք շարունակեք ակտիվ գործունեությունն՝ ուղղված Քենձի Գոտոյի ազատմանը, նաև՝ սերտ համագործակցությունն այս իրավիճակում ներգրավված երկրների հետ, առաջին հերթին՝ Հորդանանի հետ», – լրագրողներին վարչապետի խոսքերն է մեջբերել Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան։
Ինչպես ավելի վաղ խոստովանել է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Յասուխիդե Նակայաման, «իրավիճակը մտել է փակուղի»։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։