Լրահոս

31.01.2015 13:09


Առանձնակի ու դաժան սպանություն Երևանում. ոստիկանները հենց տան մեջ բռնել են սպանությունը կատարած 2 տղամարդու և 1 կնոջ

Առանձնակի ու դաժան սպանություն Երևանում. ոստիկանները հենց տան մեջ բռնել են սպանությունը կատարած 2 տղամարդու և 1 կնոջ

Այսօր՝ հունվարի 31-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆուչիկի 24 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 29 բնակարանի խոհանոցում՝ հատակին, հայտնաբերել են 69-ամյա Արշավիր Բարսամյանի դին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ անկողնում հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթաթված մուրճ, որի վրա առկա են արյան հետքեր, իսկ մուրճի կոթը կոտրված է և նույնպես կպչուն ժապավենով փաթաթված: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի պարեկապահակային ծառայության և քրեական հետախուզության օպերլիազորներն ահազանգով այդ պահին օպերատիվորեն ժամանել են նշված հասցե և փորձել են տնից դուրս գալու ժամանակ ներսում գտնվող 2 տղամարդու և մի կնոջ բռնել, սակայն նրանք սկզբում դիմադրություն են ցուցաբերել և սկսել են անհոդաբաշխ արտահայտություններ անել, թե համայնքային ոստիկաններն ու քրեական աշխատողները շաբաթ օրով խանգարում են իրենց անդորրը: Այնուամենայնիվ, նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ սպանվածը, հավանաբար, մինչև խոհանոց տեղափոխվելը քնած է եղել, քանի որ անկողինն ամբողջովին պատված է արյունով, իսկ հանցագործության գործիք մուրճը և մուրճի պոկված կոթն ակնողնում էին:
Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը