Լրահոս

31.01.2015 17:53


Նյու Յորքի իշխանությունները գրեթե 4 մլն դոլար կվճարեն ոստիկանի կողմից սպանված անչափահասի հարազատներին

Նյու Յորքի իշխանությունները գրեթե 4 մլն դոլար կվճարեն ոստիկանի կողմից սպանված անչափահասի հարազատներին

Նյու Յորքի իշխանություններն ուրբաթ համաձայնվել են 2012 թվականին սպիտակամորթ ոստիկանի կողմից սպանված սևամորթ անչափահաս Ռամարլի Գրեմի հարազատներին որպես փոխհատուցում 3.9 մլն դոլար վճարել։
Պատահարը տեղի էր ունեցել Բրոնքսի շրջանում, որտեղ ապրել է Գրեմը։ Երկու ոստիկան նկատել էին, որ անչափահասը կասկածելիորեն ուղղում է գոտին, և որոշել, որ նա զենք է պահում։ Երբ ոստիկանները մոտեցել են Գրեմին, նա փախել է տուն։ Ոստիկանները հետևել են նրան, և լոգասենյակում նրանցից մեկը կրակել է։ Բնակարանում մարիխուանայի ոչ մեծ քանակ է հայտնաբերվել, բայց ոչ մի զենք չի գտնվել։
Անչափահասին սպանած ոստիկանը քրեական պատասխանատվության չի ենթարկվել։
Նախորդ տարվա նոյեմբերից ԱՄՆ–ում զանգվածային ցույցեր են տեղի ունենում ոստիկանների դաժանության և ռասսայական խտրականության դեմ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը