Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակ
Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակը մշակվել է Տվյալների տարածման հատուկ չափորոշիչի շրջանակներում (ՏՏՀՉ) և նպատակ ունիգնահատել անդամ երկրների արտարժութային դիրքն ու իրացվելիությունը: Եթե միջազգային պահուստային ակտիվները պահանջներ են ոչ ռեզիդենտների նկատմամբ, ապա միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակը ընդգրկում է ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների նկատմամբ արտարժույթով պահանջներն ու պարտավորությունները: Այն նաև ներառում է այդ ակտիվների և պարտավորությունների` մեկտարվա ընթացքում նախատեսվող հոսքերը: Աղյուսակը կազմվում է ինչպես ԿԲ հաշվեկշռային, այնպես էլ արտահաշվեկշռային տվյալների և կառավարության արտաքին հոսքերի հիման վրա:
Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակը բաղկացած է չորս բաժիններից, որոնք ներկայացվում են առանձին աղյուսակների տեսքով: Առաջին բաժնում ներկայացվում են երկրի արտարժութային ակտիվները, երկրորդ և երրորդ բաժիններում` արտարժութային միջոցների կանխատեսվող ևպայմանական հոսքերը կարճաժամկետում (ինչպես արտահոսքերը, այնպես էլ ներհոսքերը), իսկ չորրորդ բաժինը պարունակում է տեղեկատու հոդվածներ, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկատվություն:
Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակ