Լրահոս

31.01.2015 10:48


Կոալիցիայի ավիահարվածներից Իրաքում քիմիական զենքի ԻՊ փորձագետ է ոչնչացվել

Կոալիցիայի ավիահարվածներից Իրաքում քիմիական զենքի ԻՊ փորձագետ է ոչնչացվել

Կոալիցիայի ավիահարվածների արդյունքում Իրաքում ոչնչացվել է քիմիական զենքի փորձագետ Աբու Մալիքը, որն աշխատում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համար, իսկ մինչ այդ՝ «Ալ–Քաիդայում»։
Այս մասին ուրբաթ հաղորդել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը։
Այնտեղ հստակեցրել են, որ ավիահարձակումն իրականացվել է Մոսուլ քաղաքի մոտակայքում։ Ոչնչացված փորձագետն ինժեներ էր աշխատում քիմիական զենքի արտադրությունում դեռևս Սադդամ Հուսեինի օրոք։ 2005 թվականին Աբու Մալիքն անցել է «Ալ–Քաիդաի», հետագայում՝ «Իսլամական պետության» կողմը։
«Նրա մահը կնվազեցնի ԻՊ հնարավորությունները՝ արտադրել և օգտագործել քիմիական զենք խաղաղ բնակիչների դեմ», – նշվում է Կենտրոնական հրամանատարության հաղորդագրությունում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը