Ճապոնացի գերի Քենձի Գոտոյի հարցով իրավիճակը մտել է փակուղի
«Իսլամական պետության» ձեռքում գտնվող ճապոնացի գերի Քենձի Գոտոյի հետ կապված իրավիճակը մտել է փակուղի։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ նախարար Յասուխիդե Նակայաման, որը ղեկավարում է ճգնաժամային շտաբը Ամմանում։ Ուրբաթ ճապոնական արտգործնախարարության ղեկավարն արդեն նշել է, որ իրավիճակում ոչ մի փոփոխություն չկա։ ԻՊ վերջնագրում նշված ժամկետը սպառվել է մեկուկես օր առաջ։ Իրենց վերջին հաղորդագրության մեջ ԻՊ զինյալները պահանջել են մինչև հինգշաբթի օրվա վերջ գերիներին փոխանակել մահապարտ Սաջիդա ար–Ռիշավիի հետ։ Որևէ հաղորդագրություն այն մասին, որ ԻՊ պայմանները մտել են ուժի մեջ, չի ստացվել։ Հորդանանյան իշխանությունների վերջին հայտարարություններում նշվում էր, որ Սաջիդա ար–Ռիշավին դեռ բանտում է, որովհետև Հորդանանին չի հաջողվում ստանալ հորդանանցի օդաչու ալ–Քեսասբայի՝ ողջ լինելու ապացույցը։
Ճապոնացի գերի Քենձի Գոտոյի հարցով իրավիճակը մտել է փակուղի
«Իսլամական պետության» ձեռքում գտնվող ճապոնացի գերի Քենձի Գոտոյի հետ կապված իրավիճակը մտել է փակուղի։
Այս մասին հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ նախարար Յասուխիդե Նակայաման, որը ղեկավարում է ճգնաժամային շտաբը Ամմանում։
Ուրբաթ ճապոնական արտգործնախարարության ղեկավարն արդեն նշել է, որ իրավիճակում ոչ մի փոփոխություն չկա։
ԻՊ վերջնագրում նշված ժամկետը սպառվել է մեկուկես օր առաջ։ Իրենց վերջին հաղորդագրության մեջ ԻՊ զինյալները պահանջել են մինչև հինգշաբթի օրվա վերջ գերիներին փոխանակել մահապարտ Սաջիդա ար–Ռիշավիի հետ։
Որևէ հաղորդագրություն այն մասին, որ ԻՊ պայմանները մտել են ուժի մեջ, չի ստացվել։ Հորդանանյան իշխանությունների վերջին հայտարարություններում նշվում էր, որ Սաջիդա ար–Ռիշավին դեռ բանտում է, որովհետև Հորդանանին չի հաջողվում ստանալ հորդանանցի օդաչու ալ–Քեսասբայի՝ ողջ լինելու ապացույցը։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։