Լրահոս

31.01.2015 08:47


Հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս աղջկան ինքնասպանության փորձի հասցնելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս աղջկան ինքնասպանության փորձի հասցնելու դեպքի առթիվ

Հունվարի 29-ին՝ ժամը 12:45-ին, Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «Կիևյան» կամրջից աղջիկ է ընկել ջրի մեջ և ողջ մնացել:

Ժամը 13:15-ին «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության թիվ 23 խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Կոտայքի մարզի բնակչուհի, 11-րդ դասարանի աշակերտուհու։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 12:40-ին, անչափահաս աղջիկը կյանքին վերջ տալու նպատակով ցած է նետվել «Կիևյան» կամրջից:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակ չէ հաղորդում տալու:

Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-110-րդ հոդվածի հատկանիշներով։

Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ինքնասպանության փորձի պատճառները։

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը