Այսօր Բաղրամյան 26-ի «տակ» գործող թերթերից մեկը գրում է, թե, իբր, Մոսկվան աջակցում է Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին, և, իբր, դա շատ լուրջ անհանգստության պատճառ է դարձել հակառակ ճամբարում։
Չեմ ուզում թերթի «հավաստի» լուրերի վրա ծանրանալ, մանավանդ որ բազմիցս համոզվել ենք դրանց ոչ արժանահավատ լինելու մեջ, ու նաև թերթի՝ նախագահականի պատվերները կատարելու մեծ ցանկության հարցում: Բավական է հիշեցնել, որ իրենց «հավաստի» լուրերով է Վանո Սիրադեղյանը պարբերաբար մահանում: Ուստի, ավելի լավ է վերլուծենք, թե թերթի միջոցով ինչ է ուզում ասել Սերժ Սարգսյանը:
Նախ՝ «վերջին բոլշևիկը» խոստովանում է, որ իրեն այդպես էլ չի հաջողվելու համաժողովրդական շարժման ազդեցիկ ուժերին ու հատկապես ԲՀԿ-ին համոզել՝ աջակցելու սահմանադրական փոփոխությունների հարցում, և քանի որ հանրային վստահություն Ազատիչի վարչախումբը բացարձակապես չունի, մնում է ակնարկել, որ Պուտինն իր «դաբռոն» տվել է: Ու որպեսզի այս լուրը հռհռոց չառաջացնի, այլ գոնե՝ մեղմ ժպիտ, մի անուղեղ հիմնավորում են գտնվել՝ Սարգսյանը Սահմանադրության փոփոխության իր օրինակով Պուտինին օգնելու է ազատվել անցանկալի Լուկաշենկոյից ու Նազարբաևից: Շա՜տ համոզիչ է, խոսք չկա: Ինչպիսի՜ մտքի թռիչք։ Քանի կար՝ նույն թերթը գրում էր, թե Սերժն արևմտամետ է, և մյուսները ռուսամետ են, իսկ հիմա «աչքալուսանք» է տարածում, թե բա՝ Պուտինը Սերժին ասել է «հա»։ Քանի՞ մտավոր հետամնացի համար է գրվել այս անկապությունը։
Լուկաշենկոն ու Նազարբաևը Պուտինի հետ պայքարում են իրենց երկրների շահերը պաշտպանելու համար, ու ցանկացած անհամաձայնության դեպքում հայտարարում, որ դուրս կգան ԵՏՄ-ից, ինչպե՞ս է Պուտինը ստիպելու սահմանադրական փոփոխություններ անել ու հեռանալ իրենց պաշտոններից: Եթե նման ակնարկ անգամ Պուտինն անի, նրանք ԵՏՄ-ից անմիջապես դուրս կգան՝ դուռը կոպիտ ձևով շրխկացնելով: Հիմնավորումն էլ շատ պարզ է՝ նրանք հո Ազատիչի նման անթասի՞բ չեն, որ թույլ տան՝ Պուտինը խառնվի իրենց երկրի ներքին գործերին:
Բացի այդ, Պուտինն ուզում է ազատվել անցանկալի գործընկերներից Սահմանադրությունը փոխելու միջոցով, ու նույն այդ ճանապարհով Սարգսյանին պահե՞լ, երբ ամենաանցանկալի, ամենաանհուսալի, ամենաանկանխատեսելի գործընկերը հենց Ազատի՛չն է: Փորձել իշխանության ղեկին պահել մի մարդու, որը Գյումրու ողբերգական դեպքերի ժամանակ դեմոնստրատիվ ձևով ցույց տվեց, թե իր վրա ՌԴ-ի կողմից ճնշում կա, որով հանրային ատելությունն ուղղորդեց Ռուսաստանի դեմ: Դրան զուգահեռ՝ իր «տակ» աշխատող «արևմտամետ» գործիչներով հակառուսական ակցիաներ կազմակերպեց, իսկ լրատվամիջոցներով՝ ռուսատյատության մի իսկական հիստերիա ծավալեց: Երեկ էլ ՌԴ-ին ԵԽԽՎ-ում ձանից զրկելու որոշմանը ձեռնպահ քվեարկեց ու Արևմուտքի հետ քաղաքական ասոցացման պատրվակով նոր սիրախաղ է սկսել, երբ վերջինս ՌԴ-ի հանդեպ ճնշումն ավելացնելու քայլեր է անում:
Ուստի, եթե նախագահականը թերթի միջոցով ցանկանում էր հանրությանն «ավետել», որ հարցերը լուծված են, ապա մենք չէինք էլ կասկածում, որ Սերժ Սարգսյանի հարցերը լուծված են:
Սերժը հանրային վստահություն չունի, ընդդիմությանը համոզելու շանս չունի, Կրեմլից ոչ մի աջակցություն չունի, Արևմուտքից էլ արհամարհանքի է արժանանում: Ավելին, դեռ Հայաստանը ԵՏՄ չմտած (տեղից էլ Նազարբաևն ու Լուկաշենկոն Սերժին դիտարկում են որպես ՌԴ-ի գործակալ)՝ արդեն իր ձախողված թղթախաղային «մուտիլովկաները» շրջանառության մեջ է դրել, թե Պուտինի հետ պայմանավորվել են Բելառուսի ու Ղազախստանի նախագահներին գահընկեց անելու հարցում, ու սրա պատասխանը Ազատիչն իր «մռթին» շատ շուտով կստանա, ցավոք, նաև մենք ենք ստանալու, քանի դեռ այս պաշտոնի մոլագարն է մեր երկիրը ղեկավարում:
Արմեն Հարությունյան
Սերժ Սարգսյանը քանի՞ կիլոգրամ «դաբռո» ունի

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1535197240085391&id=100007853887323&pnref=story