Լրահոս

30.01.2015 16:45


ՆԱՏՕ–ն վերահսկող հրամանատարական կառույցներ կստեղծի Եվրոպայի վեց երկրում

ՆԱՏՕ–ն վերահսկող հրամանատարական կառույցներ կստեղծի Եվրոպայի վեց երկրում

ՆԱՏՕ–ն Եվրոպայի վեց երկրում վերահսկող հրամանատարական կառույցներ կստեղծի։ Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

«Ես սպասում եմ, որ արտգործնախարարները (Բրյուսելում փետրվարի 5-ի հանդիպմանը) կկարողանան որոշում ընդունել ՆԱՏՕ–ի ուժերի ինտեգրման կառույցներ ստեղծելու վերաբերյալ։ Խոսքը վերահսկողական հրամանատարական տարրերի մասին է, որոնք կստեղծվեն Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում, Ռումինիայում և Բուլղարիայում», – հաղորդել է Սթոլթենբերգը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը