Քաղաքական

30.01.2015 14:41


Վահան Բաբայան. «Երկուշաբթի Ազգային ժողովում արտահերթ կարգով դնելու ենք այդ հարցը»

Վահան Բաբայան. «Երկուշաբթի Ազգային ժողովում արտահերթ կարգով դնելու ենք այդ հարցը»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Միքայել Մելքումյանը, Վահան Բաբայանը և Վահե Էնֆիաջյանը քիչ առաջ այցելել են Կառավարության շենքի մոտ բողոքի գործողություն իրականացնող անհատ ձեռներեցներին։
Պատգամավոր Վահան Բաբայանն իր խոսքում նշել է, որ միայն միասնական լինելու դեպքում հնարավոր կլինի թելադրել և պարտադրել ժողովրդի կամքը. «Այստեղ երբ կլինի լիքը հրապարակ, երբ դուք կկարողանաք պահել այս հրապարակը, յուրաքանչյուր հարց մեր երկրում, որն անլուծելի է, կլուծվի», – նա նաև հավելել է, որ ողջունում է ձեռներեցներին՝ որպես իրենց իրավունքների տեր, ազատ, անկախ քաղաքացիների։

ԲՀԿ-ական պատգամավորը հանրությանը ևս մեկ անգամ ասել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ժողովրդի կողքին է, և պատգամավորներն իրենց ներկայությամբ եկել են՝ փաստելու դա։

-Երկուշաբթի գալու ենք Ազգային ժողով և արտահերթ կարգով այդ հարցը դնելու ենք քվեարկության։ Ո՞ւր են ձեր կողմից ընտրված պատգամավորները, ո՞ւր է այն խորհրդարանը, որը կարող է և պարտավոր է զբաղվել ձեր հարցերով: Տեսե՛ք և ճանաչե՛ք՝ մարդիկ որտեղ են, և ինչով են զբաղված, – ասել է պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը