Կարծիք

30.01.2015 14:28


Բուլվարային թերթի հերթական «հավաստի տեղեկությունը»

Բուլվարային թերթի հերթական «հավաստի տեղեկությունը»

Այսօր պատահաբար աչքովս ընկավ «Հրապարակ» թերթից մի նյութ, որտեղ գրված էր, թե, իբր, ՀՀ իշխանություները Ռուսաստանից «դաբրո» են ստացել ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար: Եվ այս տեղեկությունն իբր հավաստի դարձնելու համար թերթը գրել էր՝ «Մեր տեղեկություններով»:

Հասկանալի է, որ այսօր Ռուսաստանն այնքան խնդիրներ ունի Ուկրաինայի իրավիճակի և սեփական տնտեսական խդնիրների հետ կապված, որ ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումները, որոնք ՀՀ իշխանությունների համար առաջնային նշանակություն ունեն Ռուսաստանի համար, «ճ» դասի խնդիր են: Եվ այսքանով միայն արդեն պարզ է, որ թերթի գրածը կատարյալ հիմարություն է:
Բայց խնդիրը այստեղ բոլորովին դա չէ, այլ այն, թե ով կհավատա մի թերթի, որը «մեր տեղեկություններով» սկսվող ցանկացած նյութում կարող է ընթերցողին հրամցնել բացառապես սուտ և կեղծիք:
Կարդալով այս նյութը՝ անմիջապես հիշեցի այն դեպքը, երբ «Հրապարակ» թերթը մոտ երկու տարի առաջ «սեփական տեղեկություններով» թաղել էր Վանո Սիրադեղյանին՝ հայտարարելով, որ նա մահացել է: Եվ միայն այն բանցի հետո, երբ ամբողջ սոցցանցը սկսեց ուղղակի ծաղրել այդ թերթին և նրա գլխավոր խմբագրին, թերթը ստիպված եղավ ընդունել սեփական անտակտությունը և հայտարարել, որ մի երկու օրինակ ավելի վաճառելու համար էր դիմել այդ ստոր քայլին՝ կենդանի գործչին հայտարարելով մեռած «իր տեղեկություններով»:
Այսքանից հետո հարց է ծագում՝ ո՞ր ընթերցողը կհավատա ընդհանրապես այս թերթին և նրա հրապարակումներին, հատկապես երբ այն սկսում է «Մեր տեղեկություններով» արտահայտությամբ:
Ցանկացած մեկը, ով ընդհանրապես հետևում է հրապարակումներին, վաղուց գիտի, որ «Հրապարակ» թերթը Հայաստանի՝ պարբերաբար ապատեղեկատվություն տարածող բուլվարային թերթերից մեկն է, և վաղուց համարվում է, այսպես կոչված, «դեղին մամուլ»:

Ի դեպ, ամենևին զարմանալի չի լինի, որ մոտ օրերս այս թերթը հերքի իր իսկ գրած ինֆորմացիան:

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը