Լրահոս

30.01.2015 14:16


ՓՄՁ ներկայացուցիչ. «Մի՞թե էդքան անտեր ենք... Մի՞թե ղեկավարություն չկա»

ՓՄՁ ներկայացուցիչ. «Մի՞թե  էդքան անտեր ենք... Մի՞թե ղեկավարություն չկա»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր առավոտվանից անհատ ձեռներեցները նորից հավաքվել էին Կառավարության դիմաց։ «7օր»–ի թղթակցի հետ զրույցում ցուցացարները նշել են, որ պատրաստ են թողնել բիզնեսը, եթե այլ աշխատանք լինի.

-Մենք աշխատանք չունենք, գործազուրկ ենք մնալու: Դե թող մեզ աշխատանք տան, գործարան տան, ֆաբրիկաներ բացեն, գնանք աշխատենք, իրենց բիզնեսն էլ իրենց լինի, իրենց ամեն ինչն էլ... Բայց մենք աշխատանք չունենք։ Հարկը հարկի հետևից, նամակը նամակի հետևից գալիս է, ես չեմ հասցնում մուծեմ... Ցեղասպանություն է։ Քանի օր է՝ մենք գալիս ենք։ Շունը որ հաչում է, տերը դուրս է գալիս, ասում է՝ հլը տենամ՝ էս շունն ինչ է ասում։ Ախր, մենք «հաչում» ենք երեք օր, մեր հետևից ոչ ոք չի բարեհաճում, մի՞թե էդքան անտեր ենք։ Մի՞թե ղեկավարություն չկա։

Մեկ այլ անհատ ձեռներեց էլ նշել է, որ կանանց մեծամասնությունը մի քանի տարուց անցնելու է թոշակի.
-Հիմա որտեղ դիմես աշխատանքի՝ չեն ընդունի։ 35-ից բարձրերին չեն ընդունում։ Ո՛չ թոշակ են տալիս, ո՛չ նպաստ են տալիս, ոչ էլ աշխատանք, – գանգատվել է կինը։

Քաղաքացիների վրդովմունքն է առաջացրել նաև այն, որ իրենք աշխատում են՝ իրենց ներդրումն ունենալով պետության մեջ, բայց դա փոխադարձ չէ. «Եթե հետաքրքրվեք, բոլոր վաճառականները տոկոսի տակ են, վարկերի տակ են։ Իրենք իրենց գումարով պետություն են պահում՝ առանց պետությունից որևէ բան ակնկալելու։ Հիմա մենք մեր փողերով ուզում ենք պետությանն օգնենք, բայց պետությունն ինչ-որ մի բանով ուզո՞ւմ է մեզ օգնել», – հարցրել է անհատ ձեռներեց Պողոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը