Քաղաքական

30.01.2015 13:34


Գ. Ծառուկյանը ողջունում է անհատ ձեռներեցների քաղաքացիական համաձարկությունը (տեսանյութ)

Գ. Ծառուկյանը ողջունում է անհատ ձեռներեցների քաղաքացիական համաձարկությունը (տեսանյութ)

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Միքայել Մելքումյանը, Վահան Բաբայանը և Վահե Էնֆիաջյանը քիչ առաջ այցելել են Կառավարության շենքի մոտ բողոքի գործողություն իրականացնող անհատ ձեռներեցներին։ Նրանց ցուցարարները ծափողջույններով են դիմավորել։

Մեր կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանը ողջունում են ձեր քաղաքացիական համարձակությունը։ Ձեր պայքարը, մեր պայքարը ճի՛շտ է, արդարացի՛ է, և մենք միասին երկիրը պետք է այս փոսից հանենք,–հայտարարել է Միքայել Մելքումյանը։

Նա նաև հիշեցրել է, որ «Շրջանառության հարկի մասին» վիճահարույց օրենքը փոփոխելու շուրջ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը չկայացավ քաղաքական մեծամասնությա՛ն բոյկոտի պատճառով։

«Ա՛–մո՛թ, ա՛–մո՛թ»,–բացականչել են ցուցարարները։

ԲՀԿ–ական պատգամավորը նաև ընդգծել է.

–Գագիկ Ծառուկյանը կանգնած է ձե՛ր կողքին։ Տեղեկացնեմ, որ երկուշաբթի մեկնարկող ՀՀ ԱԺ նիստի ժամանակ ես դիմելու եմ, որպեսզի խորհրդարանի նախագահի մոտ արտահերթ խորհրդակցություն հրավիրվի, պատկան բոլոր պաշտոնյաներին հրավիրենք, և որոշում կայացվի, որ անհետաձգելի կարգով այս հարցն իր լուծումը ստանա։ Այս հարցն անպայման լուծում է ստանալու, որովհետև արդար է, և բխում է մեր ազգային պետական շահերից։ Ամեն մի աշխատատեղ պիտի թանկ լինի։ Այսօր տնտեսական պատերազմի մեջ ենք, և դրա համար պետք է ամեն մի աշխատատեղը փայփայել։ Մենք ձեզ սիրում ենք. դուք համարձակ, սկզբունքային ժողովուրդ եք։

Ցուցարարներն էլ արձագանքել են. «Մենք էլ՝ ձեզ, ու ձեզ հետ ենք»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը