Լրահոս

30.01.2015 19:03


Բարաք և Միշել Օբամաները հանրայնացրել են իրենց մանկության տարիների լուսանկարները

Բարաք և Միշել Օբամաները հանրայնացրել են իրենց մանկության տարիների լուսանկարները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և առաջին տիկին Միշել Օբաման «Թվիթթերում» տեղադրել են իրենց մանկության տարիների լուսանկարները: Այս մասին գրում է «The Guardian»-ը։

Այս կերպ ԱՄՆ ղեկավարն ու նրա կինն իրենց աջակցությունն են հայտնել բժշկական ապահովագրության «Obamacare» նախագծին։

«Ոչ ոք հավերժ երիտասարդ չի մնում»,- ասվում է նախագահի վարչակազմի գրառման մեջ։

Բարաք Օբամայի մանուկ հասակի լուսանկարը հանրայնացնելով՝ ամերիկացիներին կոչ է արվում մինչև փետրվարի 15-ը ձևակերպել ապահովագրությունը։

Առաջին տիկինը նույնպես հրապարակել է իր մանկության տարիների լուսանկարը և հայտարարել, որ եկել է առողջ մնալու ժամանակը։

Այս խորագրի վերջին նյութերը