Վարչապետի արձագանքը ՓՄՁ ներկայացուցիչների պահանջին. «Կառավարությունը պայմանավորվածությունները կատարել է»
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն, անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին օրենքը» վերանայելու ՓՄՁ ներկայացուցիչների պահանջին, ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանին հարցրեց, թե որքանով է հիմնավորված այն։
Միրումյանը հերթական անգամ ներկայացրեց իշխանության փաստարկը, թե փոխզիջումային տարբերակ է ընտրվել՝ պետությունը նվազեցրել է հարկային բեռը, փոխարենը՝ փաստաթղթավորման պարտադիր պահանջ է սահմանվել:
«Երկրորդ խնդիրն այն է, որ տնտեսվարող սուբյեկտները դժգոհում են, թե գույքագրման սահմանված ձևը մատչելի չէ։ Երրորդ խնդիրը իրազեկման հետ կապված հարցերն էին»,-ասել է ֆինանսների նախարարի տեղակալը։
Հովիկ Աբրահամյանն էլ նշել է, որ Կառավարությունը պայմանավորվածությունները կատարել է։