Հայաստանը կդիտարկվի ՄԱԿ-ի՝ Բռնությամբ անհետացումների հարցերով կոմիտեի կողմից
Հայաստանն առաջին անգամ դիտարկվելու է ՄԱԿ-ի՝ Բռնությամբ անհետացումների հարցերով կոմիտեի (ԲԱԿ) կողմից, որի նստաշրջանը նախատեսված է փետրվարի 2-ից 13-ը։
Կոմիտեն, որի կազմում մարդու իրավունքների հարցերով 10 անկախ միջազգային փորձագետներ են, դիտարկում է Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի իրականացման ընթացքը։ Հայաստանը մեկն է 44 պետություններից, որոնք վավերացրել են Կոնվենցիան, և այդպիսով Կոմիտեի դիտարկման շրջանակներում զեկույց ներկայացնելու պարտավորություն ունի։
Կոմիտեն փետրվարի 3-ին և 4-ին կառուցողական երկխոսություն կվարի Հայաստանի կառավարության հետ։ Հանդիպումները տեղի կունենան Ժնևի Վիլսոնի պալատում։
Հայաստանի զեկույցը եւ այն հարցերի ցանկը, որոնք հնարավոր է՝ բարձրացվեն, հասանելի են այստեղ։ ԲԱԿ-ն այստեղ կհրապարակի Հայաստանի, ինչպես նաև փետրվարյան նստաշրջանի ընթացքում դիտարկվող մյուս երկու պետությունների՝ Մեքսիկայի և Սերբիայի վերաբերյալ իր եզրափակիչ դիտարկումները փետրվարի 13-ին։