Քաղաքական

30.01.2015 11:45


10 օր գործադուլը կարող է դանալ 20 օր կամ մեկ ամիս

10 օր գործադուլը կարող է դանալ 20 օր կամ մեկ ամիս

Ինչպես հայտնել էինք, Կառավարության շենքի մոտ բողոքի գործողություն իրականացնող անհատ ձեռներեցները որոշել են փետրվարի 1–ից 10 օր գործադուլ հայտարարել։

–Այսօրվանից սկսվում է «անհատ ձեռներեցների հրաժարման» գործընթաց։ Մարդիկ պատրաստ են դիմում գրել և հրաժարվել անհատ ձեռներեցի իրենց թղթից։ Այս գործընթացը կտևի մինչև փետրվարի 2–ը, և հազարավոր այդ դիմումները մեկ փաթեթով կներկայացնենք Կառավարությանը։ Այդպիսով մենք կհրաժարվենք հարկեր վճարելուց և կդրսևորենք մեր անհամաձայնությունը,–ասել է ցուցարարներից Արտակ Խաչատրյանը։

Նա հավալել է, որ իշխանությունը, փաստորեն, պատասխան չունի իրենց տալու.

–Իջնեն, ի՞նչ ասեն։ Ասեն՝ լավ ենք անում, որ ձեզ դնում ենք կացինի տա՞կ։ Այս օրենքը հետապնդում է փոքր ու միջին ձեռնարկատիրությունը փոշիացնելու և դաշտը մոնոպոլիզացնելու նպատակ։ Մեր 10 օր գործադուլը կարող է դառնալ 20 օր, մի ամիս, և կլինեն քաղաքացիական անհնազանդությունների այլ դրսևորումներ ևս,–ավելացրել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը