Լրահոս

30.01.2015 11:30


Հունվարի 28-29-ին Թուրքիայում ինքնասպան է եղել 2 , սպանվել՝ 1 զինծառայող, ևս մեկը ինքնասպանության փորձ է կատարել

Հունվարի 28-29-ին Թուրքիայում ինքնասպան է եղել 2 , սպանվել՝ 1 զինծառայող, ևս մեկը ինքնասպանության փորձ է կատարել

razm.info-ի փոխանցմամբ՝ Քոջաելիում հունվարի 28-ին ինքնասպան է եղել Թուրքիայի ԶՈւ ցամային զորքերի մեկ ժամկետային զինծառայող, հունվարի 29-ին ինքնասպան է եղել ռազմաօդային ուժերի զինվորական ուսումնական գնդում ծառայող մեկ ժամկետային զինծառայող , նույն օրն ինքնասպանության փորձ է կատարել Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում պահակային ծառայություն իրականացնող մեկ այլ ժամկետային զինծառայող։ Իսկ հունվարի 28-ին ծառայություն իրականացնելիս զոհվել էր ժանդարմերիայի մեկ ենթասպա, վիրավորվել՝ մեկ հատուկ պայմանագրային սերժանտ։ Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Հունվարի 28-ին սպանված թուրքական ժանդարմերիայի ենթասպա Էմրե Գյունալանը

Հունվարի 29-ին Թուրքիայի արևմտյան Քյոթահյա նահանգի համանուն քաղաքում տեղակայված Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի զինվորական ուսումնական գնդում ծառայություն իրականացնող 21-ամյա զինծառայող շարքային Մյուսլյում Էրդեմը պահակային ծառայության ժամանակ ինքնասպան է եղել՝ նախնական վարկածով կրակելով իր ծառայողական զենքով։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ընթանում է ծառայողական քննություն։

Ինքասպանության մյուս դեպքը գրանցվել է Թուրքիայի արևմտյան Քոջաելի նահանգի Դերինջե գավառում տեղակայված, Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 1-ին տրանսպոտային կայանման զորամիավորման հրամանատարության զորամասում: Ժամկետային զինծառայող շարքային Մեհմեթ Աքիֆ Ադըյամանը, իր ծնոտին կրակելով, ինքնասպան է եղել: Դեպքի հանգամանքները պարզելու համար նշանակվել է քննություն: Սպանվածը Կայսերի քաղաքի բնակիչ էր:

Մյուս միջադեպը գրանցվել է Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում, որտեղ ժանդարմերիայի հրամանատարությանը ենթակա պահպանության ստորաբաժանման 21-ամյա զինծառայող շարքային Լեվենտ Բեսինը պահակային դիտաշտարակում պահակային ծառայություն իրականացնելիս հունվարի լույս 29-ի գիշերն իր զենքով արձակած կրակոցից փորի շրջանում վիրավորվել է և տեղափոխվել է հիվանդանոց:

Մանրամասները՝ razm.info-ում։

Այս խորագրի վերջին նյութերը